Րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց։ Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց։ Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանից Արցախ շտապեցին պատերազմի երբեմնի հրամանատարներ, գեներալներ, պատերազմի բովով անցած, հաղթանակած նախկին ղեկավաներ եւ այլք իրենց գիտելիքներով, հմտությունով եւ փորձով աջակցելու մեր ընդհանուր հայրենիքին: Սակայն նույնիսկ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը մի կողմ չի դրել նախկինների նկատմամբ իր վրիժառությունը եւ Արայիկ Հարությունյանին սպառնացել է՝ որեւէ մեկին թույլ չտալ խառնվել ռազմը վարելու գործընթացին: […]
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։ Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:
Կորոնավիրուսը հետեւանքներ է թողել անշարժ գույքի գների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները զգալի նվազել են: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը օգոստոս ամսին 630 հազար դրամ էր, իսկ հուլիսին 645 հազար դրամ: Այսինքն՝ 15000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնանկումը կազմել է 10 հազար 50 […]
Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը, տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Սեպտեմբերի 26-ից ղարաբաղաարդբեջանական սահմանին սկսված պատերազմից և Հայաստանի Կոտայքի մարզում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո բոլորը կրկին հիշեցին Երևանում շենքերի նկուղների ոչ բարենպաստ լինելը։ Բանն այն է, որ օդային տագնապի դեպքում խորհուրդ է տրվում թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում, սակայն հատկապես վերջիններս չեն գտնվում պատշաճ վիչակում։ Ընդ որում, այդ հարցն ակտուալ էր դարձել նաև 2016 […]
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: Այս մասին հայտնում է aravot.am-ը: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Aravot.am-ին պատմեց, որ Վարդանը վիրավորվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ: