28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կենաց-մահու կռվում ՝ քաղաքական հաշվարկներով, անձնական սիմպատիայով ․ Հայելի

Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանից Արցախ շտապեցին պատերազմի երբեմնի հրամանատարներ, գեներալներ, պատերազմի բովով անցած, հաղթանակած նախկին ղեկավաներ եւ այլք իրենց գիտելիքներով, հմտությունով եւ փորձով աջակցելու մեր ընդհանուր հայրենիքին: Սակայն նույնիսկ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը մի կողմ չի դրել նախկինների նկատմամբ իր վրիժառությունը եւ Արայիկ Հարությունյանին սպառնացել է՝ որեւէ մեկին թույլ չտալ խառնվել ռազմը վարելու գործընթացին:

Այդ թվում մեր եզակի ստրատեգներին, ինչպիսիք են Յուրի Խաչատուրովը, Լեւոն Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը եւ մյուսները: Փաշինյանը անգամ դասեր չի քաղել իր սխալներից, թե որքան տուժեց պետությունը Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետ կանչելու արդյունքում: Միայն Արայիկ Հարությունյանի խնդրանքով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է ներգրավվել ռազմական գործողությունները կազմակերպելու գործընթացին, այն էլ երբեմն-երբեմն խորհրդատուի կարգավիճակում:

Փաստորեն, այս կենաց-մահու կռվում իշխանությունները առաջնորդվում են ոչ թե ի շահ պետության, այլ քաղաքական հաշվարկներով ու սիմպատիաներով, գրում է Հայելին։ 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ