19 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 5, 2020

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին

default (8)

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Արցախի արտգործնախարարությունից։ Հայտարարության մեջ ասված է․ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»: […]

Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ

81873b87417dda7c55515df67540bdbc

Հարգելի հայրենակիցներ Լուսանկարում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել ` կասետային չպայթած ռումբեր են: Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ: Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից,ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։ Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։ ☎️911, 101,112։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Արսեն Սերյոժայի Մարգարյանը խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ

download

Հերոսական դրվագներ ռազմաճակատից   Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ: Պատմում է Արծրուն Հովհաննիսյանը: 

Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան լրագրողներին հասցեագրված անուղղակի սպառնալիք. հայտարարություն

ֆրանսիացի-լրագրողներ.

Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են պատերազմական պայմաններում լրագրողների աշխատանքին: Հայտարարությունում ասվում է. «Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ահագնացել են պատերազմական գործողությունները։ Դրա հետ կապված ծայրահեղ բարդացել է հակամարտությունը լուսաբանող հայ եւ օտարերկրյա լրագրողների աշխատանքը։ Ինտենսիվ հրթիռակոծության ենթարկելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիայով նախատեսված […]

Ստեփանակերտը` գնդակոծությունից հետո և սա քոռ ու խուլ NATO -ի OSCE -ի աչքի առաջ… /ֆոտոշարք/

120908260_1433187440222844_5988559342772587715_n

«Ստեփանակերտը` գնդակոծությունից հետո և սա քոռ ու խուլ NATO -ի OSCE – The Organization for Security and Co-operation in Europe -ի աչքի առաջ… Հրետակոխության հաջորդ առավոտ խիստ վնասված շենքերի բնակիչները տուն են վերադառնում, որպեսզի փրկեն այն, ինչ մնացել է իրենց ունեցվածքից»: Այս մասին գրում է Նառա Եփրեմյանը: 

Ես կխելագարվեի այս աշխարհի անարդարությունից, եթե չգիտենայի, որ վերջին խոսքը պատկանում է Աստծուն

120903650_2205082512968994_4190552407560000994_n

Տեր, Քո աստվածային ամուր սիրով պահիր ու պաշտպանիր մեր քաջարի մարտիկներին թշնամու որոգայթներից։ Ամեն։   Ես կխելագարվեի այս աշխարհի անարդարությունից, եթե չգիտենայի, որ վերջին խոսքը պատկանում է Աստծուն:   Տեր Դավիթ Շախկյանի հանրագրից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված