Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը. Արծրուն Հովհաննիսյան
Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ռուսաստանաբնակ հայերին ի աջակցություն Արցախի ակցիաներ չիրականացնել։ «Դեսպանությունը վերջին մի քանի ժամում տեղեկություններ է ստանում մեր համերկրացիներից՝ Արցախում տիրող իրավիճակով իրենց անհանգստությունն արտահայտելու նպատակով տարատեսակ ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Խնդրում և կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի, չհավաքվել առանձին վայրերում և ձեռնպահ մնալ անհանգստությունը […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան պետք է մասնակցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ «Թուրքիան պարտադիր պետք է ներկա լինի հակամարտության կարգավորման հետագա պրոցեսին։ Թուրքիան կարեւոր խաղացող է եւ Ադրբեջանի հարեւանը, Հայաստանի հարեւանը։ Հետագա խաղաղ գործընթացում, որը կսկսվի, Թուրքիան իմ կարծիքով ունի կարեւոր դերակատարություն»,- ասել է Իլհամ Ալիեւը։
168.am–ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն Արցախից վերադառնում է Երևան։ Նա վաղը առավոտյան հանդիպում ունի ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Մեր որդին կամավորագրվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կիսվել որդու գրառմամբ ու լուսանկարով։ «Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայութնյունները»,-գրել է վարչապետի որդին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Երգչուհի Սիրուշոն նոր գրառում է արել։ Նա լուսանկար է տեղադրել ընկերուհու հետ, որի ամուսինը եւս Արցախում է։ «Ընկերուհիս՝ իսկական Արցախցի ուժեղ Նարինեն(Նանարը)). երկուսիս ամուսիններն էլ Արցախում են, Արցախում են նաեւ մեր ընկերները, եղբայրները… Բոլոր ուժեղ կանանց, ովքեր հարազատներ ունեն պայքարում, ովքեր կորցրել են, ովքեր սպասում են… ձեր կողքին ենք…աղոթում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, […]
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի. ա) խուսափի ավելորդ զոհերից, բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ […]
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»։
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կենսաթոշակներն, ըստ ժամանակացույցի, փոխանցված է բանկային քարտերին։ Արցախն ապրում է ու լուսավոր գալիքը դեռ առջևում է»։