23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 24, 2020

Օգոստոսին 13 422-ով ավելի աշխատատեղ ունենք Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ներդրումները օգնում են, որպեսզի երկրում աշխատատեղերը չփակվեն։ «Ուզում եմ ընդգծել, որ նախորդ ամիսներին արձանագրված միտումը շարունակվել է նաև օգոստոսին և 2020 թվականի օգոստոսին մենք 13 422-ով ավելի աշխատատեղ ունենք հանրապետությունում, քան՝ 2019 թվականի օգոստոսին և օգոստոսին հուլիսի նկատմամբ ունենք 4946-ով ավելի աշխատատեղ», – ասաց նա: Վարչապետը նշեց, […]

Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրանով սահմանվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորումը՝ 30 մլն եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլն՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական […]

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երեկ, ժամը 11։00-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը, որը, սակայն, հետաձգվել է դատական նիստին Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալու պատճառով։ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի […]

Նշվեց Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վերաբացման 30-ամյակը /լուսանկար, տեսանյութ/

Սեպտեմբերի 20-ին, մեծ շուքով նշվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վերաբացման 30-ամյակը: Առավոտյան մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, պատարագիչն էր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Հեթում քահանա Թարվերդյանը: Սուրբ Պատարագի վերջավորությանը թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օրհնության գրեր բաժանվեցին բոլոր նվիրյալ այն հավատացյալներին, […]

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը  12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. ներքին և արտաքին սպառնալիքները:  

Հայաստանի կառավարությունը ստանում է 2 միլիոն դոլար դրամաշնորհ՝ համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2020 թվականի օգոստոսի 27-ին ստորագրված «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը: Համաձայնագրի շրջանակում Հայաստանի կառավարությունը ստանում է 2 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհ։ Դրամաշնորհի միջոցները կօգտագործվեն կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար,  մասնավորապես պաշտպանիչ անձնական սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ընդհանուր […]

Ինչու ԱԱԾ-ն չի տեսնում մաքսանենգ սիգարետների գործը

Վերջերս ԱԱԾ նորաթուխ ու չափից ավելի իր պաշտոնի համար երիտասարդ  պետի հայտարարությունը, թե բոլորովին անհայտ  մի կայքում անստորագիր մի հոդվածին այդքան մեծ ուշադրություն հատկացնելը, իհարկե, մի կողմից զարմանալի էր, մյուս կողմից` բացահայտում էր, թե ով է իրականում կազմակերպել այդ էժանագին սադրանքը: Սակայն  նույնքան զարմանալի, բայց միաժամանակ բացտարելի է այն, որ ԱԱԾ պետը  որեւէ կերպ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի