22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 24, 2020

Թույլ մի՛ տվեք ապրուստ ապահովելու համար վերադառնալ օտար ափեր. հայրենադարձն՝ իշխանությանը

«Մենք Հայաստան ենք եկել ու վարկային պատմություն չունենք, եթե վարկ չտաք, ինչպե՞ս պետք է պատմություն ունենանք», հայրենադարձների խնդիրների մասին այսօր հանրային լսումների ժամանակ բարձրաձայնվեց ԱԺ ամբիոնից: Հայրենիք վերադարձած սփյուռքահայ Ռազմիկ Մինասյանը նշեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ սփյուռքահայերը ևս իրենց քայլն արել են: Բայց հիմա դիմելով իշխանությանը՝ նա բարձրաձայնում է. «Թույլ մի տվեք, որ վերադառնանք օտար […]

ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա. Արեւիկ Պետրոսյանը նոր մանրամասներ հայտնեց

ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։ «Այս պահին արդեն անցում ենք կատարել թեկնածուների քննարկմանը։ Եղել է ինքնառաջադրում։ Քանի որ դեռ պրոցեսի մեջ ենք եւ դեռ առաջադրումների եւ ինքնառաջադրումների հետ կապված ինքնաբացարկներ չեն ներկայացվել։ Մեկ թեկնածու չէ։ Մեկ […]

Արթուր Գեւորգյանն ԱՄՆ-ում ձերբակալվել է. Դատախազություն

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՀՀ դատախազությունը, մասնավորապես, հայտնում է. «Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով […]

Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում. Ստեփան Դանիելյան

Ոնց հասկանում եմ՝ Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Մի կողմը սոցիալական խնդիրներ է առաջ քաշում, մյուս կողմը՝ բնապահպանական: Մարտերը սկսել են տարերային բնույթ կրել, սակայն գործը սառը զենքերին դեռ չի հասել: Գյուղերում վիրավորանքները երկար ժամանակ են հիշում, ու […]

Երկրագնդին սպառնացող երկու խումբ գործոնները՝ սննդի և ջրի պաշարների սահմանափակություն եւ բնակչության թվի աճ. IEP

Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է էկոլոգիական վնասների գնահատման զեկույցը։ Ըստ այդմ՝ մինչև 2050թ․ երկրագնդի բնակիչների թիվը կհատի 10 միլիարդի սահմանը, իսկ բնական պաշարների համար պայքարը պատերազմների ծագման պատճառ կդառնա։ Զեկույցի համաձայն՝ երկրագնդին սպառնացող երկու խումբ հիմնական գործոններ կան։ Առաջինը սննդի և ջրի պաշարների սահմանափակությունն ու բնակչության թվի աճը, երկրորդը՝ հեղեղները, երաշտները, փոթորիկները, ծովի […]

Փաշինյանը փնտրում է մարդկանց, ովքեր կկարողանան համոզել Պուտինին ընդունել իրեն․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Այն որ հայ-ռուսական հարաբերությունները օրհասական վիճակում են, արդեն իսկ հասկանալի է բոլորին։ Անգամ իշխանություններն են համոզվել, որ կեղծիքով չեն կարող հանրությանը համոզել, որ այդ հարաբերություններում որևէ բացասական երանգ չկա։ Իշխանության մեր աղբյուրների տեղեկացմամբ իրավիճակը ամենաշատը ծանր է տանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր համար անտանելի հարված է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվել է […]

Ընկերներիցս մեկը մի զայրացած-զարմացած պատմություն պատմեց. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընկերներիցս մեկը մի զայրացած-զարմացած պատմություն պատմեց։ Ուրեմն, ոգևորվելով Նիկոլ Փաշինյանի կոչից, թե թող ամեն սփյուռքահայ ամեն ամիս 10 դոլար ուղարկի հայրենիք, գրանցվում է Հայաստանում գործող ընտանեկան հիմնադրամներից մեկում, տալիս է իր կրեդիտ քարտի հաշիվը եւ ամեն ամիս փոխանցում է 100 դոլար։ 4-5 ամիս հետո որոշում է, որ […]

«Հիմա շատ կարևոր է լուրջ վերաբերվել Ադրբեջանի և Թուրքիայի ցանկացած հայտարարության, լինել համախմբված մեր բանակի կողքին և պատրաստ լինել ցանկացած գործողության»․ Նարեկ Մալխասյան

Ապրիլյան քառօրյայի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես արդեն տեղեկացանք բազմաթիվ աղբյուրներից՝ Թուրքիան հավաքագրում է վարձկանների: Աֆին քաղաքից, այսպես կոչված, «Սուլթան Մուրադ» բրիգադի զինյալներից և վերապատրաստում անցնելուց հետո ուղարկում է Ադրբեջան: Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, թե ինչի է ընդունակ, ինչ սադրիչ քայլերի: Չպետքե զարմանալ, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում հայտարարում է, որ Հայաստանը […]

Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։   Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 240 հոդված, որոնցից 44-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 194-ը՝ չեզոք։ ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի