19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2, 2020

Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Արցախի անկախության տոնի առթիվ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի արցախցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Հարատև խաղաղություն, բարեկեցություն և նոր հաղթանակներ եմ մաղթում հայրենի Արցախին: Ռոբերտ Քոչարյան»։

Բադասյանի հավակնությունները․ ովքեր են պաշտոններ ստացել նրա միջնորդությամբ․ «Ժողովուրդ»

«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսին գրել էր, որ այս պաշտոնի համար նախատեսված մրցույթը դեռ չկայացած՝ հաղթողի անունը հայտնի է՝ Սրբուհի Գալյան։ Նա պետք է զբաղեցնի այդ կարեւորագույն պաշտոնը, քանի որ […]

Կառավարությանը պսակ են փոխանցել՝ ի նշան բողոքի․ «Հրապարակ»

«Սեպտեմբերի 1-ը երեկ յուրօրինակ ձեւով են նշել Շիրակի մարզում, ավելի կոնկրետ՝ մարզպետարանի դիմաց։ Մի խումբ քաղաքացիներ բժշկական դիմակներով պսակ են «նվիրել» մարզպետարանին՝ ի նշան իշխանությունների նկատմամբ իրենց բողոքի։ Մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը տեղադրել էր պսակի լուսանկարը, կից գրելով՝ «Ապաշնորհ կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքում կորցրեցինք սեպտեմբերի […]

Մենք դա կանենք մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն․ Արցախի նախագահի ուղերձը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին: Այս կարեւորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի […]

Ազատ Արցախը 29 տարեկան է

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 29-ամյակը: 27 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:  […]

Սա ուղիղ հետևանքն է այն բանի, որ Հայաստանի ժողովուրդն անտեր է․ Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը գրում է․ «Հայաստանում այսօր սահմռկեցուցիչ դեպք է գրանցվել. ալկոհոլային թունավորումից մահացել է 11 մարդ, ևս 12-ը ծայրահեղ ծանր վիճակում են Վերջին 30 տարում չեմ հիշում նման զանգվածային թունավորման մեկ այլ դեպք, այն էլ` ալկոհոլից։ Իսկ գիտե՞ք, թե սա ինչի հետևանք է։ Հետևանքն է այն բանի, որ Հայաստանի իշխանության բոլոր օղակները զբաղված են Նիկոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի