25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 23, 2020

Դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը. Կատվալյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հորդորում եմ դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը՝ նկատի ունենալով շարադրանքի աղաղակող լեզվական սխալներն ու անտրամաբանական ձևակերպումները, մասնագիտական ու բովանդակային անլիարժեքությունն ու թերացումները, կրթական գործի կազմակերպման վերաբերյալ պատկերացումների՝ ազգային ու պետական նպատակներին ու շահերին, […]

«Ապուշություն է». ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ «Գրականություն» առարկայի նոր ծրագրի մասին

Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանն անհեթեթություն ու ապուշություն  է որակում «Գրականություն» առարկայի նոր ծրագրի եւ չափորոշիչները։ Facebook-ի իր էջում գրականագետը գրել է. «Վերջին օրերին տարբեր մասնագետներ, լրագրողներ եւ ոլորտին առնչվող սրտացավ մարդիկ դիմում են ինձ այն հարցով, թե ինչ կարծիք ունեմ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության […]

Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված գրությամբ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին։ Այս մասին տեղեկությունը տարածվել է ԱԺ պաշտոնական կայքում։ «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ  ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից»,-ասված է գրության տեքստում: […]

Հայ-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորում ստացած զինծառայողը մահացավ

Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): ՊՆ-ից հայտնում են, որ շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած […]

Նիկոլ Փաշինյանը փաստացի վերադառնում է Սերժ Սարգսյանի թողած կետին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան հարցով երկու տարվա անիմաստ դեգերումներից եւ մեծամտությունից հետո Նիկոլ Փաշինյանը փաստացի վերադառնում է Սերժ Սարգսյանի թողած կետին։ UPD 1. Արցախի ժողովրդի ինքնորոշման գերակայություն՝ նախկին «անվտանգություն եւ կարգավիճակ» անհասկանալի ձեւակերպման փոխարեն։ 2. Շփման գծի եւ սահմանի միջազգային մոնիթորինգ՝ նախկին Դուշանբեի փոխարեն։ 3. Արցախի հետ փաստացի ռազմա-քաղաքական […]

ԲՈւՀ չավարտած վարչապետը չի թողնում, որ մենք ընդունվենք համալսարան. դիմորդ

ԲՈւՀ չընդունված դիմորդները և նրանց ծնողները հուլիսի 23-ին կառավարության շենքի մոտ ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Մի քանի ժամ սպասելուց հետո նրանց հայտնեցին, որ հանդիպում չի լինի, դա վրովվեցրեց դիմորդներին և նրանք շարժվեցին դեպի ԿԳՄՍՆ:

«Փաշինյանն այսօր փաստեց, որ ՀՀԿ-ն ճիշտ էր, ինքը` սխալ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանն այսօր փաստեց, որ ՀՀԿ-ն ճիշտ էր, ինքը` սխալ: Լսեցի Նիկոլի խոսքը: Եթե մի կողմ դնենք բանակի հաջողությունից քաղաքական դիվիդենտներ շահելու նրա փորձերը, ակնհայտ է ելույթից բխող հետևությունը. 1. Ալիևի գործողությունները կիրթ և նորմալ չեն:  2. Ադրբեջանն ամենևին կառուցողական չէ: 3. Հարկ է ներդնել միջազգային մոնիտորինգի […]

Հայաստանը վերադառնո՞ւմ է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօրվա Կառավարության նիստում ԼՂ հակամարտության կարգավորման մասին վարչապետի հնչեցրած մտքերին։ Նա մասնավորապես գրել է․ «Ճիշտ հասկացա՞ որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և Արցախի հետ ռազմաքաղաքական մեծ և համապարփակ համաձայնագրի կնքման օրակարգին: Եթե այո, ապա ինչու՞ ուղիղ չի ասվում այդ […]

Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։ ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են: Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի