«Փաշինյանն այսօր փաստեց, որ ՀՀԿ-ն ճիշտ էր, ինքը` սխալ». Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանն այսօր փաստեց, որ ՀՀԿ-ն ճիշտ էր, ինքը` սխալ:
Լսեցի Նիկոլի խոսքը: Եթե մի կողմ դնենք բանակի հաջողությունից քաղաքական դիվիդենտներ շահելու նրա փորձերը, ակնհայտ է ելույթից բխող հետևությունը.
1. Ալիևի գործողությունները կիրթ և նորմալ չեն:
3. Հարկ է ներդնել միջազգային մոնիտորինգի մեխանիզմներ\2 տարի անց Նիկոլը փորձում է վերադառնալ Սերժ Սարգսյանի թողած կետին, բայց արդեն լուրջ կորուստներով\:
Այս ամենի մասին ՀՀԿ -ն բազմիցս բարձրաձայնել է: Եվ այսօր Փաշինյանի ելույթը կարելի է վերնագրել հետևյալ կերպ. ՀՀԿ -ն ճիշտ էր, իսկ Նիկոլը` սխալ:
Հ.Գ. Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով, իսկ կառավարության ղեկավարն ու նրա թիմը զբաղված են բանակի հաջողությունները ծառայեցնել սեփական քաղաքական շահերին»: