25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 18, 2020

Ով և ինչից է ցանկանում շեղել հանրության ուշադրությունը. Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հռետորական հարց է ուղղել Քոչարյան–Սարգսյան հանդիպման մասին լուրեր տարածող «անանուն աղբյուրին»։ «Հրապարակն» իր հերթական հրապարակման մեջ  ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների կողմից հերքումից հետո էլ շարունակում է ճշմարտություն համարել Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ և հովանավորմամբ ԱԱԾ-ում նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկատվությունը […]

Դավիթ Տոնոյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:  Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ  Հարությունյանին Արցախի  Հանրապետության  նախագահի  պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել  է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են անսասան ապահովել […]

Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000. Նախարար

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպն այս պահին 17 օր է, հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000 դեպք: Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը՝ կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության՝ մարդուց մարդ փոխանցումը, […]

Դպրոցում ստեղծում ենք արտակարգ իրավիճակ․ հուսով եմ՝ ներողամիտ կլինեք․ իմքայլական

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այսօրը , եթե ամփոփեմ… Այսօր իմ գործընկեր Աննա Կոստանյանի հետ , ով ինձ հետ կիսում էր ուսուցիչներին հավելյալ գերծանրաբեռնելու խնդրի լրջությունը , այցելեցինք Երևան քաղաքի մի շարք դպրոցներ : Ինչպես և նախապես կանխատեսել էինք , որոշ դպրոցներում ուսուցիչների մի մասը նստած մատյանի էջերն էին նկարում : […]

Օղորմի մեր արդարադատությանը․․․Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Վե՛րջ․․․ ավարտվեց թավշյա  Հայաստանի ժողովրդավարության գովքն անող հեքիաթը։ Ապրիլի 17-ին դրվեց  վերջին  քարը։ Ինչո՞ւ։  Որովհետև այդ օրը ցույց տվեց, է թե իրականում  ինչ արժեն ժողովրդավարական արժեքները նոր կոչվող, բայց իրականում հայկականության հետ կապ չունեցող իշխանությամբ ներկա  Հայաստանում։ Եվ այսպես, օրը լի էր սպասումներով։  Նախ,  ողջ օրը սպասում էինք դատավոր Աննա Դանիբեկյանի հայտնությանը։ […]

Համավարակը՝ որպես բաժակաճառ և կանխատեսում․ Politeconomy.org

Politeconomy.org–ը գրում է․ «Համաշխարհային տնտեսական տեղեկատվությունը երբեք այսքան միագիծ չի եղել: Թե՛ պարզ լուրերը, թե՛ վերլուծությունները նույն թեմայի մասին են՝ համավարակի: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական լրատվությունը՝ նույնպես: Բայց դրանք բովանդակային առումով տարբեր են: Մեր և ադրբեջանական լրատվությունն արևելյան բաժակաճառ են հիշեցնում, ուր երկար-բարակ խոսվում է հարազատ իշխանությունների խոհեմության, համավարակի դեմ շուտափույթ հաղթանակի, բիզնեսին և սոցիալական խոցելի խավերին հնարավորինս անչափ տրամադրվող […]

Կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 47-ով. մահացել է մեկ մարդ. Վարչապետ

Երեկ արվել է կորոնավիրուսի ախտորոշման 1003 հետազոտություն, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121: Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է», – գրել է վարչապետը։ Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարածկվածների ընդհանուր […]

Որոշ օղակների պետք է եղել Արթուր Գևորգյանին առնչվող գործը հանրայնացնել. փաստաբան․ 168.am

168.am-ը գրում է․ ««Եթե նման շտապողականություն է ցուցաբերվում, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ով են ցույց տալիս, մարդու հեղինակության և անմեղության կանխավարկածը կոպտորեն ոտնահարում են, ուրեմն պետության որոշակի օղակներ ցանկանում են դա հանրայնացել, դա ինչ-որ մի բանի համար պետք է իրենց: Դա ակնհայտ է, դա իրադարձություններն են ասում»,- անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի […]

Եթե կաթողիկոսը հայտարարեր, որ Փաշինյանն է փրկիչը, այսպիսի բան չէր լինի․ Արտակ Զաքարյան

Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանն է։ Զրուցել ենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին մասնակցելու, այդ հանձնաժողովի դերի, իմաստի ու հնարավոր եզրակացության, Հայաստանի պարենային անվտանգության մասով Նիկոլ Փաշինյանի մշտական տեղեկատվական արտահոսքերի վտանգավորության, Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ արշավանքների, կորոնավիրուսի դեմ իշխանության պայքարի, ճգնաժամային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված