31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դպրոցում ստեղծում ենք արտակարգ իրավիճակ․ հուսով եմ՝ ներողամիտ կլինեք․ իմքայլական

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Այսօրը , եթե ամփոփեմ…
Այսօր իմ գործընկեր Աննա Կոստանյանի հետ , ով ինձ հետ կիսում էր ուսուցիչներին հավելյալ գերծանրաբեռնելու խնդրի լրջությունը , այցելեցինք Երևան քաղաքի մի շարք դպրոցներ :

Ինչպես և նախապես կանխատեսել էինք , որոշ դպրոցներում ուսուցիչների մի մասը նստած մատյանի էջերն էին նկարում : Կարող ենք տնօրեններին հարցնել , թե ինչու՞ է խախտել պարետի որոշումը և ուսուցիչներ հրավիրել դպրոց ,բայց դրա իրավունքը որևէ մեկս չունենք , քանի որ հրահանգը ,որը տրված էր , հնարավոր չէ առանց խախտումների իրականացնել :

Գիտեմ՝ գրառումս շատերին չի գոհացնելու , բայց արդարությունը ինձ համար եղել է և մնում է առաջնային և արժեքավոր : Ի՞նչ է տեղի ունենում իրականում .
ունեն սեղմ ժամկետ , ունեն շրջաբերական, ունեն խնդրանք- առաջարկ , որը հնուց մնացած պահանջի ազդեցություն ունի :
Ի՞նչ պետք է անեն դպրոցները . պարտավոր են ժամկետներում տեղավորվելով՝կատարել հանձնարարականը :

Ինչպե՞ս… օպերատորի , ինֆորմատիկայի ուսուցչի , ուսուցչի օգնականի , տնօրենի և փոխտնօրենի միջոցով , բայց…
Մի շարք դպրոցներ չունեն օպերատորներ , ուսուցչի օգնականներ , անգամ ինֆորմատիկայի ուսուցիչներ … Տնօրե՞նը… Կարծում եմ ՝ո՛չ…

Այցելեցինք դպրոցներ , որտեղ սովորում էին 100, 200, 700, 1000 և ավել աշակերտներ, կա 40_60 դասարան: Դպրոցի մեկ դրույք աշխատող օպերատորը կարո՞ղ է մեկ օրում 40 մատյան նկարել և ուղարկել առարկայական ուսուցիչներին: Չասեք՝ հնարավոր է , քանի որ հաջորդ առաջարկս է լինելու , միասին գնանք և իմ աչքի առաջ այդ «ամենակարող մարդը » նկարի և բաժանի ուսուցիչներին:

Բնական է , որ պետք է տնօրենը առաջարկեր խումբ- խումբ գալ դպրոց , մատյանները նկարել և տանել , այո՛ ,և դա արվում էր : Սեղմ ժամկետներ կան . այսօր պետք է մատյանի էջերն ունենային , որ շաբաթ և կիրակի օրերին լրացնեն , այլապես ՝երկուշաբթի առավոտյան դասի են և պարտավոր են հասցնել : :

Իրենք պարտավոր են հրահանգը պատշաճ կատարել, իրենք չունեն այլընտրանք :

Այս մասին տեղեկացրեցինք նախարարություն ,և բնական է ,իրենք էլ վրդովվեցին , որ ուսուցիչը ներկա է եղել դպրոցում , բայց իմ և իրենց վրդովմունքի սուբյեկտները տարբեր են , քանի որ ես 13 տարի իմ մաշկի վրա եմ զգացել , թե ինչ ասել է «այլընտրանք չունենալ»:

Հանուն արդարության ՝ասեմ , որ ես միշտ այլընտրանքը գտել եմ և պայքարելով հասնել եմ արդարության , բայց երբեմն չէի գնում այդ ճանապարհով , քանի որ միշտ վերջում տնօրենն էր դառնում պատասխանատու , որի պատճառով ամենաշատն էի սրտնեղում և հաճախ «թաղում» արդարությունն ու իմ սկզբունքը՝ ելնելով ինձ համար այդ երկու կարևոր արժեքները գնահատող անձանց նկատմամբ իմ խորին հարգանքից:

Հույս ունեմ , որ նախարարությունը ,այնուամենայնիվ ,շաբաթ և կիրակի օրերին չի գործածի «էլեկտրոնային մատյանը» , ինչպես նաև կերկարացնի ժամանակահատվածը ՝ ուսուցիչներին տալով հնարավորություն այդ աշխատանքը կատարելու առավել հանգիստ , անտրտունջ և մեծ սիրով:

Մեր օրերում չեմ ուզում տեսնել շղթայական կաշկանդվածություն և վախ : Իմ երազած Հայաստանում ուսուցիչը պետք է ամեն մի գործ կատարի գիտակցված և մեծ նվիրումով , ինչը այս ճգնաժամային օրերին կրկին ապացուցեց , որ կարող է :
Ներողություն եմ խնդրում և շնորհակալ եմ ուսուցիչներին, և՛ տնօրեններին, և՛ դպրոցի ողջ անձնակազմին՝ հուսալով , որ դուք էլ ներողամիտ կլինեք մեր նկատմամբ , որ այս օրերի երկրի արտակարգ վիճակում ստեղծում ենք մեկ այլ արտակարգ իրավիճակ դպրոցում , որը կարելի էր և կազմակերպել առավել հանգիստ և մեծ սիրով»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ