26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

Հանրային խորհրդի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմում են գրել

Հանրային խոհրդի մամուլի քարտուղարն ու մյուս աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել: «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալություն եմ հայտնում շուրջ ութ տարիների համագործակցության համար և տեղեկացնում, որ դեռևս նոյեմբեր ամսին դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ս․թ․ դեկտեմբերի 30-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև Հանրային խորհրդի մյուս աշխատակիցները, որոնք աշխատում էին խորհրդի […]

Քաշքշոց՝ Փաշինյանի՝ Գյումրի այցի ժամանակ․ Առավոտ

« Գյումրու Անի թաղամասի Խորենացի փողոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ պաշտոնապես հանձնվեցին «Առդա» բարեգործական հիմնադրամի կառուցած 11 սոցիալական բնակարանները, որոնց վիճակահանությունը մի քանի օր առաջ կատարվել էր Գյումրու քաղաքապետարանում: Կառավարության ղեկավարը նախ ոտքով շրջագայեց Գյումրու նորակառույց փողոցներով, այնուհետ մասնակցեց բնակարանամուտին: Վարչապետը հերթով փաթաթվեց շահառու տատիկներին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր […]

Հրայր Թովմասյանին երկուշաբթի կալանավորելո՞ւ են․ Հրապարակ

«Մեր տեղեկություններով՝ երեկ ՍԴ-ի մոտ տված հարցազրույցից անմիջապես հետո Հրայր Թովմասյանին ծանուցագիր են տվել երկուշաբթի ՀՔԾ ներկայանալու մասին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի համաձայն՝ այդ օրը նախատեսվում է փոխել Թովմասյանին առաջադրված մեղադրանքը եւ դատարան ներկայացնել նրան կալանավորելու միջնորդությունը։ Իշխանությունները համոզված են, որ կալանավորելով եւ փաստացի մեկուսացնելով Թովմասյանին՝ կկարողանան ճնշումներ բանեցնել ՍԴ մյուս դատավորների վրա՝ ստիպելով նրանց […]

Փաշինյանի արկածախնդրությունը երբեմն ցանկալի արդյունքների էլ է բերում․ Ֆարմանյան

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները նրան պետք է ոչ թե քննադատեն, այլ միայն ու միայն շնորհակալություն հայտնեն ՍԴ-ի և նրա նախագահ Թովմասյանի շուրջ ծավալվող իր ապաշնորհ ու հախուռն ինքնագործունեության (իրականում` քաղաքական ինքնասպանության) համար:  Էլ ուրիշ ինչպե՞ս էր հնարավոր մի գնդակով և՛ սեփական և՛ միջազգային հանրության համար 100 տոկոսանոց ճշգրտությամբ […]

Խմբակցությունները բյուջեից վճարվող խոսնակնե՞ր կունենան․ Հրապարակ

«Տիկին Մակունց, տարին ավարտվեց, ԱԺ-ն այդպես էլ խոսնակ չունեցավ, չնայած տարեսկզբին ասել էիք, որ կունենաք։ Երբեք պառլամենտում այսպիսի վիճակ չի եղել՝ ասացինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։ «Գիտեք` վերջերս Ամերիկա կատարած` հայ-ամերիկյան բարեկամական խմբի այցի ընթացքում, երբ ուսումնասիրում էինք, թե ինչպես են աշխատում այլ խորհրդարանները, մասնավորապես՝ ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը, մի գաղափար առաջացավ, որ խորհրդարանի եւ […]

Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.  «Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան Կեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի եւ հիստերիկ բառապաշարով քաղաքական ընդդիմախոսներին նա անվանել է վնգստացողներ եւ սպառնացել, թե պետք է մոմ վառեն, քանի դեռ ազատության մեջ են: Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան: Ինչ մնում […]

Աշոտյանը հերքում է ԱԱԾ-ի հերքումը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է, թե իբր «հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել»։ Նախ, նախորդ իշխանության ներկայացուցիչները նախորդ ամսվա ընթացքում հարցումներ չեն իրականացրել: Սակայն, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք վերջին շրջանում հրապարակված հարցումներին, որոնք ցույց են տալիս վարչապետի […]

«Պողոսներ, ձայնը տվել եք, հանգիստ նստեք ձեր տեղը»

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի  նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի արդեն անցել է եւ կյանքը ցույց տվեց, որ հետհեղափոխական իշխանության փաստարկը, թե նախկին խորհրդարանն էր խանգարում, որպեսզի Հայաստանում ներդրումները ավելանան, տնտեսությունը զարգանա, քննություն չբռնեց: «Առավոտի» հետ զրույցում, ամփոփելով հետհեղափոխական Հայաստանի անցնող տարին, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պետաիրավական […]

Փաշինյանը կանչում է, պահանջում գործ հարուցել, և դա անում են․ 168.am

168.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցող գործողությունների հերթական փուլի մասին 168.am-ը զրուցել է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ: «Այս ամենի սկիզբը կարելի է համարել, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ ուղարկեց Քրեական օրենսգրքի 300.1 սահմանադրականության հարցը քննելը: Սա սկիզբն էր ՍԴ նկատմամբ հարձակումների: Ես ուղղակի համեմատության համար ասեմ. պատկերացրեք, որ, եթե ՍԴ-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի