23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

Իշխանություն, որ տառապում է ակնհայտ փաստերը մանիպուլացնելու եւ ցանկալին իրականության տեղ հրամցնելու մոլուցքով

«Իմ Քայլը» խմբակցությունն այսօր ամփոփում էր անցնող տարին, ասուլիս էին հրավիրել, Լիլիթ Մակունցը հավաքել-բերել էր մշտական հանձնաժողովների նախագահներին ու փոխնախագահներին, որպեսզի պատմեին, թե տարվա ընթացքում քանի նիստ են արել, ուր են գնացել, ում են ընդունել։ «Իմ Քայլի» պատգամավորներն էլ այնքան հանդիսավոր էին ներկայացնում այդ ամենը, ասես իրենք Հռոմի պապն են ու ցանկացած քայլ արժանի է […]

Արմեն Թավադյանի նկատմամբ քրգործի հարուցումը նման է քաղաքական հաշվեհարդարի. Հայտարարություն

«5-րդ ալիք»-ի լրագրողական թիմը հայտարարություն է տարածել՝ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման մասին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հայաստանում քաղաքական հետապնդումների այս շրջանում գործարարի նկատմամբ քրեական գործի հարուցումը շատ նման է քաղաքական հաշվեհարդարի նրա անձնական կապերի համար: Սա նաև «5-րդ ալիքի» վրա հոգեբանական և ֆինանսական ճնշման ամենախայտառակ օրինակն է, որը տեղավորվում է ազատ լրատվամիջոցների դեմ […]

ՀՔԾ-ն բացատրել է`ինչում է մեղադրվում Հրայր Թովմասյանը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն: Հոդվածի երկրորդ մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի […]

Ճանաչելով ՍԴ դատավորներին, վստահ եմ, որ ոչ մեկ չի ընդունի իշխանության արված անպարկեշտ առաջարկը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։ Դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։ Երեկ մամուլը գրել էր, ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում:    «Այս օրենքը կարելի է պիտակավորել որպես պետականորեն տրվող կաշառք», այս մասին այսօր ասաց Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորների […]

Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ, իսկ մեղադրանքը որևէ բան չի փոխի իմ կյանքում. Թովմասյան

Մեղադրանք առաջադրելը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կյանքում ոչինչ չի փոխել ու չի փոխելու։ Նա այս մասին ասաց Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։ Երեկ հայտնի էր դարձել, որ Թովմասյանը կհարցաքննվի Հատուկ քննչական ծառայությունում։ Այժմ ՍԴ–ի բակում են հավաքվել Թովմասյանի աջակիցները։ «Քննիչն ասաց, որ իր կյանքում նման մեղադրյալ չի տեսել, որն այսպիսի տրամադրություն ունենա։ Ինձ […]

Դավիթ Մանուկյանը նշանակվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն, ըստ Yerkir.am-ի, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Սամվել Պողոսյանը նշանակվել է պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից: հրամանատարի առաջին տեղակալ: yerkir.am

ՍԴ-ն մնաց իր սահմանադրական գործառույթների բարձունքում, իսկ Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հիշում եք չէ, երբ Հրայր Թովմասյանի դուստրերին հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության, ասել եմ, որ եթե ՍԴ-ն չկատարեց Նիկոլի հրահանգներն ու շարունակեց ծառայել ոչ թե վարչակարգին, այլ Հայրենիքին, Հրայրին մեղադրանք են առաջադրելու որեւէ շինծու գործով եւ հնարավոր է անգամ ձերբակալեն: ՍԴ-ն մնաց իր սահմանադրական գործառույթների բարձունքում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի