23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանություն, որ տառապում է ակնհայտ փաստերը մանիպուլացնելու եւ ցանկալին իրականության տեղ հրամցնելու մոլուցքով

«Իմ Քայլը» խմբակցությունն այսօր ամփոփում էր անցնող տարին, ասուլիս էին հրավիրել, Լիլիթ Մակունցը հավաքել-բերել էր մշտական հանձնաժողովների նախագահներին ու փոխնախագահներին, որպեսզի պատմեին, թե տարվա ընթացքում քանի նիստ են արել, ուր են գնացել, ում են ընդունել։ «Իմ Քայլի» պատգամավորներն էլ այնքան հանդիսավոր էին ներկայացնում այդ ամենը, ասես իրենք Հռոմի պապն են ու ցանկացած քայլ արժանի է հանրության ուշադրության։ Թե իրականում ինչ օգուտ են տվել բյուջեի հաշվին իրենց գործուղումներով, քաղաքացու մատից փուշ հանել են, թե չէ, խոսվեց լեզվի ծայրով։

Լիլիթ Մակունցը որպես կարեւոր նախագիծ նշեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագիծը, որով 55 հազար դրամից աշխատավարձը դարձավ 68 հազար դրամ։ Խոսքը մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու աշխատավարձերի մասին է։

Սա այն դեպքում, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները ողջ տարում իրենց աշխատավարձերի 30 տոկոսի չափով հավելավճար են ստացել՝ 120-150 հազար դրամի սահմաններում։ Կարեւորագույն օրենքների շարքում նշվեց նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը, որը բարձրակարգ եւ արհեստավարժ փորձագետների կողմից բնորոշվել է որպես կաշառքի եւ շանտաժի նախագիծ։ Որ իշխանական ֆրակցիայում ձեռքբերումների դեֆիցիտ կա, վկայում էին նաեւ պատգամավորների հայտարարությունները։

Վարազդատ Կարապետյանն ասում էր, որ իրենց կարեւոր առանձնահատկությունը հանրության հետ ինտենսիվ աշխատանքն է, այսինքն մարդկանց հետ հանդիպելն ինքնին ձեռքբերում է․«Գումարել ենք 17 նիստեր, քննարկել ենք 26 նախագծերի փաթեթներ, որոնցից 21-ը ստացել են դրական եզրակացություն, 16-ն ամբողջությամբ ընդունվել է: Մեր հանձնաժողովի հիմնական առանձնահատկությունը հանրության հետ ինտենսիվ աշխատանքն է: Մեր հանձնաժողովի բոլոր անդամները մարզերից են: Մենք ավելի քան 50 աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել համայնքներում, որոնց մասնակիցների թիվն անցել է 1000-ից»,-ասաց Կարապետյանը:

Իսկ Ռուբեն Ռուբինյանն ավելի մեծ կարծիքի է իրենց խորհրդարանի մասին. «Ժողովուրդ ջան, եկեք ընդհանրապես դադարեցնենք այս խորհրդարանը որեւիցե կերպ նույն հարթության մեջ դնել նախկին խորհրդարանների հետ, որովհետեւ ուղղակի համեմատության եզրեր գոյություն չունեն: Էս խորհրդարանում դեռեւս ոչ մի լրագրողի ոչ մի պատգամավոր չի ասել՝ կտամ ծնոտդ կծռեմ, օրինակ, ի ուրախություն բոլորիս: Չեմ տեսել, որ պատգամավորներն էս խորհրդարանում վախենան նախարարի մտքերին դեմ դուրս գան եւ այլն: Ժամանակն է արձանագրել, որ մենք ինչպես ապրում ենք նոր Հայաստանում, այնպես էլ ունենք նոր խորհրդարան, ամեն ինչ շատ ավելի բարձր մակարդակի վրա է եւ աճը շարունակվում է»:

Այո, այս խորհրդարանն այն խորհրդարանն է, որը կարող է չդատապարտել լրատվամիջոցի, խմբագրության նկատմամբ հարձակումները, որոնք հովանավորչության հետքերը հասնում են մինչեւ կառավարություն, սա այն խորհրդարանն է, որը ֆեյքերի հոծ բանակներով տակից է հարձակվում լրատվամիջոցների ու ընդդիմախոսների վրա։
Ալեն Սիմոնյանն էլ հերքեց, թե միլիոնների հասնող պարգեւավճարներ են ստացել «ԱԺ-ն վերջին 1 տարվա ընթացքում տնտեսել է գրեթե 400 մլն դրամ, միլիոնավոր պարգեւավճարներ չեն ստացել:

Ես ընենց թվեր եմ երբեմն տեսնում մամուլում, որ գալիս եմ եւ այստեղի աշխատակազմից պահանջում եմ, ասում եմ՝ ո՞ւր են իմ միլիոնավոր դրամները: 4 մլն, 5 մլն։ Նման բան գոյություն չունի: Գոյություն ունի ձեւավորված գումար, որը կառավարության որոշմամբ տրվել է ԱԺ-ին` հաշվի առնելով 380 մլն դրամը: Ըստ ավանդույթի, որոշում է կայացվել եւ «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» բոլոր պատգամավորներին ԱԺ ղեկավարությունը պարգեւավճար է դուրս գրել»:

Ահա, այսպիսի իշխանական ֆրակցիա, երբ ակնհայտ փաստերը մանիպուլացնելու եւ ցանկալին իրականության տեղ հրամցնելու մոլուցքով է տառապում։

Անի Սահակյան

Աղբյուրը` Hayeli.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ