13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՍԴ-ն մնաց իր սահմանադրական գործառույթների բարձունքում, իսկ Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հիշում եք չէ, երբ Հրայր Թովմասյանի դուստրերին հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության, ասել եմ, որ եթե ՍԴ-ն չկատարեց Նիկոլի հրահանգներն ու շարունակեց ծառայել ոչ թե վարչակարգին, այլ Հայրենիքին, Հրայրին մեղադրանք են առաջադրելու որեւէ շինծու գործով եւ հնարավոր է անգամ ձերբակալեն:

ՍԴ-ն մնաց իր սահմանադրական գործառույթների բարձունքում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները: Սա ոչ այլ ինչ է, քան ՍԴ-ն բռի մեջ վերցնելու ուղիղ փորձ:

Հ.Գ. Իսկ դատարաններ շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու համար մեղադրանք չի նախատեսվում:

Հ.Հ.Գ. Վերադարձ 37 թիվ չի լինելու»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ