06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանրային խորհրդի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմում են գրել

Հանրային խոհրդի մամուլի քարտուղարն ու մյուս աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել:

«Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում շուրջ ութ տարիների համագործակցության համար և տեղեկացնում, որ դեռևս նոյեմբեր ամսին դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ս․թ․ դեկտեմբերի 30-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ:

Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև Հանրային խորհրդի մյուս աշխատակիցները, որոնք աշխատում էին խորհրդի հիմնադրման օրվանից, ավելի քան տասը տարի։

Մեզ համար մեծ պատիվ ու անգնահատելի ձեռքբերում էր աշխատել Վազգեն Մանուկյանի հետ, աշխատել ու ամեն օր, ամեն րոպե սովորել, ստանալ ոչ միայն համակողմանի գիտելիքներ, այլև ձևավորել լայն աշխարհայացք՝ հենված ազգային մտածողության ու բարձր ինքնագիտակցության վրա:

Շնորհակալ ենք Հանրային խորհրդի անդամներին, խորհրդում տարբեր տարիների ընթացքում ներգրվված հեղինակավոր անհատներին, որոնցից ոմանք նաև ժամանակի լեգենդներ էին։ Նման մտավորականների շնորհիվ էր, որ հիմնադրման օրվանից Հանրային խորհրդում ձևավորվել էր հարգանքի ու փոխըմբռնման առողջ մթնոլորտ, ազգային, գաղափարական մտածողություն և տեսլական մեր երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ։

Հենց դա՛ էր Հանրային խորհրդի ուժն ու արժեքը։

Սիրելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ, մաղթում առողջություն, լրագրողական բեղմնավոր գործունեություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն, դրական ու կառուցողական միջավայր»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ