06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Աշոտյանը հերքում է ԱԱԾ-ի հերքումը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է, թե իբր «հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել»։

Նախ, նախորդ իշխանության ներկայացուցիչները նախորդ ամսվա ընթացքում հարցումներ չեն իրականացրել: Սակայն, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք վերջին շրջանում հրապարակված հարցումներին, որոնք ցույց են տալիս վարչապետի և իր կուսակցության վարկանիշի առնվազն 25%-ով անկում 2018թ. մայիսից մինչ այժմ:

Այնուամենայնիվ, նույնսիկ այդ հարցումները չեն արտահայտում ամբողջ հասարակության կարծիքը, քանի որ բնակչության մի զգալի հատված ուղղակի վախենում է մասնակցել հարցումներին և բացասական արտահայտվել իշխանության հասցեին»։

ԱԱԾ-ին կխնդրեմ զերծ մնալ օրվա տեղեկատվական պայքարից եւ առավել օպերատիվ անդրադառնալ, օրինակ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպայի կողմից օրերս հրապարակած անհեթեթություններին»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ