23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

Ամանորյա շատ համեղ նախուտեստ

Բաղադրիչներ՝ Կաթնաշոռ-120 գր Ֆետա պանիր -120 գր Ընկույզ Սամիթ Պատրաստման եղանակը՝  Կաթնաշոռը, ֆետա պանիրն ու սամիթը հարել բլենդերով: Տեղափոխել սառնարան մոտ 15 րոպեով: Խոնավ ձեռքերով ստանալ գնդիկներ ու թաթախել մանր կտրատած ընկույզի մեջ: Կրկին տեղափոխել սառնարան մոտ 20 րոպեով: Նախընտրելի է կաթնաշոռը ընտրել ցածր յուղայնությամբ, որ գնդիկները ավելի հեշտ ստացվեն: 

2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը հատել է 3 միլիոնի շեմը

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցեց 3 միլիոնի շեմը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեց անակնկալ: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը:   Վերջիններիս շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր գրանցեց նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում: Հավելենք […]

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է սննդամթերքի պահպանման ժամկետները

Տոնական օրերին ընդառաջ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հիշեցնում է սննդամթերքի պահպանման ժամկետները: «Հիշեցնե’նք տոնական օրերին հայկական սեղաններից մշտապես անպակաս բազմազան կերակրատեսակների պահպանման ժամկետները` Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` համեմված թթվասերով, մայոնեզով, կարելի է պահել ընդամենը 12 ժամ: Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, […]

ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի անձնակազմի […]

Դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել․ ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ: Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տեւողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները: Նշված հոդվածով ամրագրված չէ ողջամիտ […]

Ինչպե՞ս Ամանորն անվտանգ անցկացնել․ ԱԻՆ-ի խորհուրդները

ԱԻՆ-ից հայտնում են՝ ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Մասնավորապես. –       Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա. –       Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` […]

Կոռուպցիա՝ ՊԵԿ-ում․ կա 2 ձերբակալված

ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք է բացահայտել: ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին եւ որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումների դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական […]

Երնե՜կ, թե այս Նոր տարին խելքի բերեր հայերին․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․  «Ինչպես կրոնական հավատացյալը կխոցվեր, երբ աչքի առաջ իր եկեղեցին քանդեին, այնպես էլ դեմոկրատ մարդը ապրումներ կունենար, երբ աչքի առաջ դատարանի անկախությունը ավերեն։ Այս օրերը, երբ Հայաստանում դատական անկախությունը ավերում են, որի վերջին քայլը ՝ ՍԴ նախագահի դեմ քրեական գործ հարուցելն էր, փորձություն է նրանց համար, ովքեր դեմոկրատ են իրենց համարել։ […]

Վերաքննիչ բողոք՝ վարչապետի դեմ

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի արդեն նախկին ղեկավար Հայկ Այվազյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Ֆեյսբուքյան էջում նա գրում է․ «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհակալություն․․ Շնորհակալություն 2019 թվականը իմ կյանքում անմոռանալի դարձնելու համար։ Շնորհակալություն, որ ստիպեցիք ինձ գեթ մի պահ կասկածել, որ ընտանիքիս` սերունդներով ձգվող պայքարը, զրկանքներն ու տված զոհերը հանուն հայրենիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի