23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երնե՜կ, թե այս Նոր տարին խելքի բերեր հայերին․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ 

«Ինչպես կրոնական հավատացյալը կխոցվեր, երբ աչքի առաջ իր եկեղեցին քանդեին, այնպես էլ դեմոկրատ մարդը ապրումներ կունենար, երբ աչքի առաջ դատարանի անկախությունը ավերեն։

Այս օրերը, երբ Հայաստանում դատական անկախությունը ավերում են, որի վերջին քայլը ՝ ՍԴ նախագահի դեմ քրեական գործ հարուցելն էր, փորձություն է նրանց համար, ովքեր դեմոկրատ են իրենց համարել։ Գումարած, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ կապված նոտարական գրասենյակի հետ, ամբողջությամբ կեղծիք է։ Հեղափոխականների մեջ կա՞ն իրենք իրենց հարց տվողներ, թե ինչքան են պատրաստ խաբվել` թույլ տալով, որ վարչապետը օգտագործի իրենց արդարության զգացումը հերթական անկախ մարմինը գրավելու կամ իր քմահաճույքները խոչընդոտող անձանց չեզոքացնելու համար, նրանց զրպարտելով ու հայհոյելով. «Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին: Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք»։

Դերասան Սերգեյ Դանիելյանը՝ «Յոժը», ասում էր պլան գցեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գրպանը, բռնեն։ Իսկը հեղափոխական իշխանության սրտով՝ ջեբը գցել ու բռնել, վեց ամիս է Թովմասյանի ու նրա ընտանիքի անդամների ջեբը գցելով են զբաղված, Թովմասյանի ջեբն էլ մի քանի ամիս է գցում են նոտարական գրասենյակ, բայց որ չի խցկվում, վարչապետը իրեն կորցնում, իր ձեռքով է սկսում խցկել ու չարության լարում հաղորդում Ամանորի տոներին։

Ապա հեղափոխականները խաբվելու պատրաստակամության հարցին պատասխանելուց հետո, հասկանային, որ այսպես գնալու է, որ երկիրը մանրախնդիր, քինախնդիր, բանսարկու մեկի ձեռքում է, որ վաղը յուրաքանչյուրին, ում մեջ կտեսնի իր իշխանությանը վտանգ, կզրպարտի, որ գործ կսարքի գլխին։ Որպես այդպիսի կեղծիքի վառ օրինակ ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արսեն Բաբայանի դեմ սարքած գործերը, ապա Նոր տարվա շեմին 5֊րդ ալիքը փակելու համար նրա սեփականատեր Արմեն Թավադյանի վրա սուտ գործը ու ձերբակալումը։

Դատարանների շրջափակումը, անկախ դատավորների դեմ հրապարակային արշավը ցույց է տալիս վարչապետի մտավոր կարողությունները, որ նա ոչ թե դուխով հակաիրավական քայլեր է անում, այլ սահմանփակ է, ուղղակի մի խառնվածք ունի որ թույլ չի տվել յուրացնել թե ինչ է նշանակում դատարան այն էլ ժամանակակից աշխարհում, եւ այդ սահմանափակմանը ենթարկվում են կրթյալ անձինք, որոնց համար պատգամավորական մանդատն ավելին է քան իրենց իմացությունը։

Այստեղ տեղին է նիկոլական ռեպրեսիվ ապարատի զուգահեռը 37 թվի հետ, որպես ստերով անմեղ մարդկանց ու նրանց հարազատների գլխին գործ սարքելու միմյանց նման շրջաններ։ Այն, որ ոչ թե իրենք, այլ ժամանակներն են այլ, նույնիսկ դերասան Յոժն է հասկանում, թե չէ ոչ թե կառաջարկեր Թովմասյանի գրպանը պլան գցել, այլ ուղղակի գնդակահարել ու հարցը փակել։

Ու մի ուրիշ զուգահեռ էլ նացիզմի հետ, Ֆյուրերին էլ իշխանութան էր պահում էն ինչ Փաշինյանին՝ վարկանիշը, եւ այն ժամանակ էլ բոլոր մտահոգությունները թե ինչ սարսափելի ռեժիմ է ստեղծվում, ազդեցություն չունեին ամբոխային վարկանիշի առաջ։

Իհարկե, տեղին կլինի նկատելը, որ 20֊րդ դարի ոճրագործ ռեժիմների հետ Փաշինյանի համեմատությունը շատ անհամարժեք է։ Այո, բայց միայն շնորհիվ մեր ժամանակների, միջազգային զսպող մեխանիզմների, որոնք թույլ չեն տալիս Փաշինյանին մինչեւ վերջ իր էությունը բացել։

Ուրեմն, նա իր ուզածի այնքան մասն է անելու ինչքան հնարավորություն է տալիս 21֊րդ դարը ՝ երկիրը հասցնելու այնտեղ, ինչպես ՎահրիՃ Բախչինյանն է ասում՝ ուր Կաֆկայի գործերը իրականություն են դարձնում, մեկ էլ ինչ որ մեկին կտանեն ու կկորցնեն ՀՔԾ֊ների ու դատարանների սենյակներում։

Հեղափոխությունից հետո էական փոփոխությունն այն է, որ եթե նախկինում Փաշինյանը իր թերթով էր բանսարկություններ տարածում, ապա այժմ ամբողջ իրավապահ համակարգն է դարձրել բանսարկու։

Լրատվամիջոցները՝ ՀՔԾ, ԱԱԾ, ոստիկանության, դատախազության հաղորդագրությունները նույնությամբ ճպացնելով իրենց էջերում, ակամա գործիք են դառնում իշխանության ռեպրեսիաների ձեռքին։ Հորդոր, որ լրատվամիջոցները դրանք այդպես չվրեցնեն նույնությամբ դնեն, լրատվամիջոցի կոչումը տեղեկություն հաղորդելն է եւ ոչ թե սուտը տարածելը, եթե նույնիսկ ստի հեղինակը երկրի բարձրագույն մարմիններն են։ Զսպելով պաշտոնական զրպարտագրերն ու բեմադրությունները արագ տարածելու գայթակղությունը, սպասելով որ գոնե բալանս պահելու համար կողքը մեղադրվող կողմի մոտեցումն էլ հասցնեն դնել, լրատվամիջոցը կբարձրացնի իր հեղինակությունը, իսկ եթե կուզեն առավել պրոֆեսիոնալ լինել եւ հասարակությանը ճշմարտությունը պատմել, սեփական հետազոտությունը կանցկացնեն։

Ռուսերն կասեին мутные времена, պղտոր ժամանակներ, որից դուրս գալու համար անհրաժեշտ է միտք։

Մաղթենք, որ Նոր տարում հեղափոխական զգացմունքները հնարվորինս արագ տեղը զիջեն մտքին եւ անխելքություն ցուցադրող վարկանիշը անկում ապրի»,-նշել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ