23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է սննդամթերքի պահպանման ժամկետները

Տոնական օրերին ընդառաջ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հիշեցնում է սննդամթերքի պահպանման ժամկետները:

«Հիշեցնե’նք տոնական օրերին հայկական սեղաններից մշտապես անպակաս բազմազան կերակրատեսակների պահպանման ժամկետները`

  • Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` համեմված թթվասերով, մայոնեզով, կարելի է պահել ընդամենը 12 ժամ:
  • Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել ընդամենը 24 ժամ:
  • Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:
  • Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:
  • Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ»:
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ