10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խմբակցությունները բյուջեից վճարվող խոսնակնե՞ր կունենան․ Հրապարակ

«Տիկին Մակունց, տարին ավարտվեց, ԱԺ-ն այդպես էլ խոսնակ չունեցավ, չնայած տարեսկզբին ասել էիք, որ կունենաք։ Երբեք պառլամենտում այսպիսի վիճակ չի եղել՝ ասացինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։

«Գիտեք` վերջերս Ամերիկա կատարած` հայ-ամերիկյան բարեկամական խմբի այցի ընթացքում, երբ ուսումնասիրում էինք, թե ինչպես են աշխատում այլ խորհրդարանները, մասնավորապես՝ ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը, մի գաղափար առաջացավ, որ խորհրդարանի եւ խմբակցությունների դերի բարձրացման շրջանակներում առաջարկով հանդես գանք, որի վրա հիմա աշխատում է Էդմոն Մարուքյանը, եւ նախատեսենք, որ խմբակցություններն ունենան մամլո խոսնակների լրացուցիչ հաստիքներ։ Կհաստատվի, թե ոչ՝ դեռ չգիտենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»: Վճարովի՞։ «Այո»: Մեծ շռայլություն չէ՞։ «Խմբակցություններն ունեն չափազանց փոքր աշխատակազմ… Կարծում եմ` մեծ շռայլություն չէ, եւ հուսանք, որ մեր առաջարկը համաձայնության կարժանանա»:     

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ