29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 25, 2019

Նոր հարկատեսակ կներմուծվի՝ առողջապահական

865695

Հայաստանի իշխանությունները որոշել են նոր հարկատեսակ ներդնել՝ առողջապահության հարկ: Այն կգանձվի յուրաքանչյուր վարձու աշխատողից և կկազմի նրա ստացած եկամտի 6 տոկոսը։ «Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը արդեն տեղադրված է արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։ Նախատեսվում է, որ 2021 թվականին ապահովագրական ծածկույթը կկազմի 229.1 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի հաշվին […]

Ինչպես «սուրճ խմող թամադա գիտնականներն» 9 տարի առաջ պաշտպանեցին բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանին․ Արթուր Ղազինյան

76.thumb__1

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի նամակի պատմություն այն մասին, թե ինչպես են 9 տարի առաջ «սուրճ խմող թամադա գիտնականները» պաշտպանել բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հիմա քչերն են հիշում, որ 2010թ. վերջին լուրեր տարածվեցին, որ Մարտի 1-ի գործով բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանի կյանքին և առողջությանը […]

Աբսուրդ է. իմ կողքին նստած է Լիլիթ Մակունցը, ով ստանում է 460 հազար դրամ, իսկ նախարարը ստանում է 1,5 միլիոն. Էդմոն Մարուքյան

dfsbvdfc

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով աշխատավարձերի մասին, հայտարարեց, որ ապրում ենք աբսուրդային իրավիճակում. «Նայեք, իմ կողքին նստած է ԱԺ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, ով ստանում է 460 հազար դրամ, իսկ իրենց նախարարը ստանում է 1,5 միլիոն դրամ»: Մարուքյանի խոսքերով, օրենքի խախտումով քաղաքական համակարգի սանդղակն […]

Հայաստան-ԵՄ՝ գաստրոտուրիզմի եվրոպական երանգները

21462908_1428598810562410_9101735016280222589_n

Հայաստանում իրական քաղաքական դիսկուրսի և օրակարգային առաջնահերթությունների դեգրադացիայի մասին շատ է խոսվել: Դրա հերթական ապացույցն իրեն սպասել չտվեց: Երեկ լրացել էր Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia -The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)) ստորագրման 2 ամյակը: 2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է Հայաստանի և […]

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

logo

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգաբան Սամվել Խուդոյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:  ԹԵՄԱ՝   մեր օրերում  ինչո՞ւ են պղծում գերեզմանները / գերեզմանների հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ամիսներ առաջ  Եռաբլուրում պղծել էին ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները/:   

Եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է օգուտ տալ սեփական երկրին, պետք է քաջություն ունենա ընդունելու սեփական իշխանության սխալները. Ավետիք Չալաբյան

13.thumb

Հանրային գործիչ, «Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրում է. «Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր անդրադարձից։ Անցած շաբաթ Զագրեբում ԵԺԿ համաժողովին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես խախտեց իշխանափոխությունից հետո մեկ և կես տարվա իր կամավոր լռությունը։ Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում որևէ ընդդիմադիր գործչի ելույթ, քանի որ ինքս լինելով վերջին մեկ տարում […]

Հարավ-արևմուտքից սպասվում են արևադարձային տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան

images (1)

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Առաջիկա օրերին հարավ արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ին՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: Նոյեմբերի 27-ից սկսած հանրապետության հովտային և […]

«Այսօր 20-րդ դարի խոշորագույն քաղաքական ու պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծննդյան օրն է». Էդուարդ Շարմազանով

78353040_561631634637936_8306660749841793024_n

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր 20-րդ դարի խոշորագույն քաղաքական ու պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծննդյան օրն է։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Միկոյանն էր պատասխանատու թիկունքի և բանակի մատակարարման համար,իսկ 1962թ-ին՝ հենց նրա ջանքերով հանգուցալուծվեց Կարիբյան ճգնաժամը։ Անշուշտ Միկոյանի գործունեությունը զերծ չի եղել հակասական քայլերից, բայց այն ,որ նա իր […]

Մանվել Գրիգորյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը Փաշինյանի վրեժխնդրության հետեւանքն է: Հերոս դառնալը Գյումրիից-Երևան քայլել չի. քաղաքագետ /տեսանյութ/

76695128_524007458154062_645328564324925440_n

Քաղաքագետ Ռոման Նազարյանի խոսքով՝ այս իշխանությունն ամեն կերպ ուզում է ոչնչացնել հերոսներին, որովհետև իրենք դասալիքներ են. «Հերոս դառնալը Գյումրիից-Երևան քայլել չի, իրենք չգիտեն իրական հերոսների արժեքը, դրա համար էլ ամեն կերպ փորձում են ոչնչացնել» https://www.youtube.com/watch?v=Y-Iw6zyPkZs&feature=emb_titleՄանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված