06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Այսօր 20-րդ դարի խոշորագույն քաղաքական ու պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծննդյան օրն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր 20-րդ դարի խոշորագույն քաղաքական ու պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծննդյան օրն է։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Միկոյանն էր պատասխանատու թիկունքի և բանակի մատակարարման համար,իսկ 1962թ-ին՝ հենց նրա ջանքերով հանգուցալուծվեց Կարիբյան ճգնաժամը։

Անշուշտ Միկոյանի գործունեությունը զերծ չի եղել հակասական քայլերից, բայց այն ,որ նա իր ժամանակի ամենաազդեցիկ գոիծիչներից մեկն է եղել՝ անհերքելի է։

Միկոյանի մասին լավագույնս արտահայտվել է գեներալ Շառլ Դը Գոլը, որն ասել է.
«Անաստաս Միկոյանը համաշխարհային մակարդակի պատմական դեմք է»։

Հ.Գ.Հաջորդ տարի մենք տոնելու ենք Մեծ Հաղթանակի 75-րդ տարեդարձը։

Անաստաս Միկոյանն այդ հաղթանակի համար ոչինչ չի խնայել, նույնիսկ՝ սեփական որդու կյանքը։

Իսկ ստալինյան բռնաճնշումների մասին ամենաօբյեկտիվ գնահատականը տվել է հենց ինքը՝ Միկոյանը։
Կյանքի վերջին տարիներին նա ասել է.
«Մենք բոլորս այդ ժամանակ սրիկաներ էինք»։

Մարդը սխալական է»։

78704385_561631604637939_4409703387352793088_n

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ