23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աբսուրդ է. իմ կողքին նստած է Լիլիթ Մակունցը, ով ստանում է 460 հազար դրամ, իսկ նախարարը ստանում է 1,5 միլիոն. Էդմոն Մարուքյան

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով աշխատավարձերի մասին, հայտարարեց, որ ապրում ենք աբսուրդային իրավիճակում. «Նայեք, իմ կողքին նստած է ԱԺ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, ով ստանում է 460 հազար դրամ, իսկ իրենց նախարարը ստանում է 1,5 միլիոն դրամ»:

Մարուքյանի խոսքերով, օրենքի խախտումով քաղաքական համակարգի սանդղակն ուղղակի ոտնահարվել է. «Սա լուրջ համակարգային խնդիր է: Խորհրդարանը շրջանցվել է»:

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ դրանք լինում է աշխատավարձերի 30 տոկոսի չափով ու կա բոլոր պետական համակարգերում. «Մենք առաջարկում էինք, որ ոչ թե պարգևավճար լինի, այլ այդ չափով աշխատավարձը բարձրացվի, որպեսզի ղեկավարները չկարողանան իրենց հայեցողությամբ տալ այդ գումարը»:

Հիշեցնենք, որ նախարարների աշխատավարձը դարձավ 1,5 միլիոն դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշման արդյունքում, ինչի մասին իշխանությունները սկսեցին խոսել միայն լրագրողների կողմից համապատասխան հրապարակումներից հետո:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ