Ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. «Իմ Քայլի» պատգամավոր
«Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. սա կոչվում հոգեորսություն: Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ են սովորեցնում, աղոթել եւ այլն», – «Իրավունքին» ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: – «Հայր մե՞րն» է աղոթում: – «Հայր մերը» դեռ ոչինչ, որ արտասանում է: – Բայց ի՞նչ կա աղոթքի մեջ, երբվանի՞ց է աղոթելը համարվում հոգեորսություն: – Նորմալ չի, որ յոթ տարեկան թոռնիկս խաչակնքում եւ դիմում է Աստծուն: – Ի՞նչն է այդտեղ աննորմալ, պարոն Աղազարյան: -7 տարեկան երեխայի համար դա հոգեորսություն է: Նորից եմ կրկնում, ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ չեմ եւ դա ես համարում եմ հոգեորսություն («Հայր մերը» հոգեորսություն համարողն այդ ինչպե՞ս կարող է քրիստոնյա լինել- Հեղ.):