23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2019

«Մերժել պոպուլիզմն ու պարտադրել արտահերթ ընտրություններ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ տարի առաջ ինձ և իմ հանրապետական ընկերներից շատերին հորդորում էին, թե մի քննադատեք Փաշինյանին, թողեք՝մարդը աշխատի: Այսօր այդ մարդկանցից շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյանին զիջելու մեջ՝ մոռանալով, որ միակ ուժը, ով չողջունեց «թավշյա» իշխանազավթումը՝ հանրապետականն էր և, բացառությամբ ինձ և իմ մի քանի հանրապետական […]

Այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել, պոպուլիզմի ոտքը, ինչպես ստի ու կեղծիքի պարագայում, շատ կարճ է. Արթուր Ղազինյան

Քաղաքական գործիչներին բնորոշ են խոսելը, մտքեր եւ գաղափարներ գեներացնելը, դրանք գեղեցիկ փաթեթավորելն ու հանրությանը «վաճառելը»։ Սակայն քաղաքական զազրախոսությունը, որքան էլ որ նորմալ ընկալվի քաղաքական ընդդիմության համար, նույնքան անընդունելի եւ վնասաբեր է իշխանության համար, հատկապես, երբ խոսքը գնում է պետության ղեկավարի մասին։ Իշխանությունն ունի աշխատելու ե՛ւ պարտավորություն, ե՛ւ հնարավորություն։ Քաղաքական ուժը կամ քաղաքական լիդերը, իշխանության գալուց […]

«Նախկիններից վառված, բայց նախկինների ժամանակ իրենց ապրուստը լավ էլ դրստած տներում այսօր Նիկոլի նկարի առաջ ծնկի են իջնում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վախվորած սիրո եւ ցինիկ ատելության պադվալների մասին Մոտ երկու տարի մեր երկիրը ցնցումների մեջ է, մարդիկ՝ մոլորության, սպասումների, հիասթափության եւ թավշյա խաբկանքի մեջ։ Ատելությունը դարձել է Սեր բառի համարժեքը, մեզանում հիմա ատում են սիրելու պես եւ սիրում են ատելությամբ, ամբողջ կյանքում իրենց խոհանոցային գոգնոցները […]

Այսպես շարունակվել չի կարող. Ամուլսարի շահագործման վերաբերյալ «Լիդիան»-ի ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը՝ BBC-ի ռուսական ծառայությանը

Ամուլսարի ոսկու հանքավայրերը պետք է Հայաստանի բյուջե բերեին հարկերի տեսքով հարյուր միլիոնավոր դոլարներ: Սակայն «Լիդիան» օֆշորային ընկերության այս հավակնոտ նախագիծը բողոքի ալիք է առաջացրել տեղի բնակիչների և բնապահպանների շրջանում: Այս մասին BBC-ի ռուսական ծառայության համար իր հոդվածում գրում է Գրիգոր Աթանեսյանը: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընտրության առջև է կանգնել ներքաղաքական ճգնաժամի և մեծ ներդրողի կորստի միջև. «Լիդիան» […]

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կտրուկ տաքացում է սպասվում․ Գագիկ Սուրենյան

Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում` 4-5 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետքերով. իշխանությունների սթրեսը որպես ճակատագիր». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով խոսել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որն օրերս տեղի ուենցավ ԵԺԿ համաժողովում:

Վաչապետն ասֆալտին է փռում, իսկ եղբորորդին ասֆալտ է փռում․ Հրապարակ

«Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների սերը, թերեւս, գենետիկական է։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար որոշ մարդկանց ասֆալտին փռելու սպառնալիքներ է հնչեցնում, իսկ պատգամավոր Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ասֆալտ է փռում։ Երեկ համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանն իր ծննդավայր Իջեւանում անձամբ է վարում ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկը»։ Իսկ իրականում Փաշինյանների հայրենի Իջեւանում տեւական ժամանակ է՝ […]

Երկրի 1-ին դեմքը գիտնականի համար մի սուրճն էլ է շատ համարում․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․ «Գիտնականին սուրճն էլ է՞ շատ… Ինչն ինչ, բայց չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը Հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ համարի: Մի՞թե իրոք նա այդ կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է…Նման կարծիք ունենալը մեղք է, անկեղծ եմ ասում…Դե գիտնականի ղադրը հո ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի