19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Երկրի 1-ին դեմքը գիտնականի համար մի սուրճն էլ է շատ համարում․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․

«Գիտնականին սուրճն էլ է՞ շատ…

Ինչն ինչ, բայց չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը Հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ համարի:

Մի՞թե իրոք նա այդ կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է…Նման կարծիք ունենալը մեղք է, անկեղծ եմ ասում…Դե գիտնականի ղադրը հո ամեն մեկին հասու չէ…Լավ, սենց անարգա՞նք գիտնականների հասցեին:

Չնայած՝ ինչու՞ եմ զարմանում: Այդ ասողն ատամներով պահում է կրթության ոչ բարով մի նախարարի, ով անգամ չորս տող չի կարողանում մտապահել:Պարզ չի՞ գիտնականի արժեքն այս իշխանության համար…»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ