Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև իբրև թե եղած շփումների մասին: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո և ո՛չ էլ որևէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում […]
Իմ կյանքի ամենասև օրը: Հոշոտված Վազգեն Սարգսյանը ընկած նստարանին, վիզը ծուռ, մահվան խավարում: Այդ պատկերը մնաց իմ մեջ որպես Հայաստան՝ վիզը ծուռ, ընկած աշխարհի խավարում: Այդ օրը իմ թիկունքից պակասեց Հայրենիքը: Ուզում եմ մեջքս հենել Հայրենիքին՝ չկա, դատարկ է, ետ-ետ եմ գնում, հազիվ եմ հավասարակշռությունս պահում, որ չընկնեմ: Էլ ե՞րբ մենք կունենանք մի նոր Սպարապետ, […]
արչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը […]
Երևանի զարգացման հիմնական գրավականը նրա գերակայությունների ամրագրումն է և համաչափ զարգացման ապահովումը։ Դիտարկենք Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի նախագիծը, չնայած ի՞նչի վրա պիտի զարմանանք, երբ քաղաքամայր Երևանի քաղաքապետը հազարավոր կմ-ով հեռու է քաղաքային տնտեսությունից, 1-ին տեղակալը զբոսաշրջիկ ու լավագույնը ռիսկ գնահատող, մի տեղակալը թատրոնի միջոցառում անող, մյուսը՝ ուտող-խմող: Մի խոսքով, քաղաքի զարգացման մասին, նրանք նույնիսկ […]
Օրերս երկար են ու ծանր, ինչպես երևի յուրաքանչյուր միջին վիճակագրական քաղաքացունը, ծանր ու միայն աշխատանքային…օրական շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում` գործի ու կյանքի բերումով, շատ եմ լինում թե՛ ղեկին, թե որպես հետիոտն, վերջերս քիչ գրում, քիչ խոսում, ու շատ լսում եմ… ու սարսափում եմ… չարությունից: Էս համատարած ատելությունը` տարիներով հասունացած, պայթում է անընդհատ մեկ […]
Ուղղակի առաջարկում եմ հաշվել՝ այս մեկ ու կես տարվա ընթացում Նիկոլն ու յուր նախարար ու պատգամավոր նիկոլները պետական բյուջեից որքան գումար են անիմաստ վատնել սեփական արտասահմանյան վոյաժների վրա և հասկանալ, թե այդ գումարով որքան օրհասական խնդիրներ կարելի էր լուծել՝ սոցիալապես վատ ապրող մարդկանց համար, օրինակ Գյումրիում տնակներում ապրող, քանի ընտանիքի կարելի էր բնակարան գնել կամ […]
ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Գիտական աշխարհի համար ցնցող ելույթ է ունեցել փիլիսոփայության հայտնի պրոֆեսոր Էնթոնի Ֆլյուն: Գիտնականը, ով վաղուց թևակոխել է կյանքի իններորդ տասնամյակը, եղել է գիտական աթեիզմի համաշխարհային հիմնաքարերից մեկը: Տասնամյակներ շարունակ պրոֆեսոր Ֆլյուն գրքեր էր հրատարաում և դասախոսություններ էր կարդում, որոնց հիմքում ընկած էր այն թեզիսը, թե Աստծո նկատմամբ հավատն անհիմն է: Սակայն վերջին ժամանականերս կատարված մի շարք գիտական հայտնագործությունները […]