23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2019

Լարված իրավիճակ: Շարունակվում է Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը /Ուղիղ/

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որը քիչ անց ընդմիջվեց ընդդեմ Քոչարյանի հանդես եկողների աղաղակներով: Բողոքողները դուրս հրավիրվեցին: Հիշեցնենք, նախորդ նիստում նախկին նախագահի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ քննության ընթացքում թույլ են […]

64-ամյա Ժաննային կապկպել են, հափշտակել են զարդեր, կեբսաթոշակային քարտը

Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն եւ հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի կենցաղային իրեր, […]

Հայաստանի եւ Արցախի ամենաանվտանգ սահմանը կդառնա ամենավտանգավոր սահմանը . իրանագետ /տեսանյութ/

Նոյեմբերի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում իրանագետ Ահարան Վարդանյանն անդրադարձել է Իրանում տեղի ունեցող ցնցումներին. իրանահայերին սպառնացող վտանգն ու ցույցերի ընթացքը. ցույցերն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: https://www.youtube.com/watch?v=CwRxb1sKKTk  

Խորը մտահոգություն … Գործարարի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն Վարչապետ Արդեն 20 տարի է, ինչ բիզնես գործունեություն եմ իրականացնում Մայր Հայրենիքում. 1999թ. ստեղծելով «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը՝առաջիններից մեկը տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդնելով հայրենական տնտեսության մեջ,քանզի որպես հայ մարդ համարում եմ, որ Հայաստանը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, և յուրաքանչյուրս ունենք պարտքի ու պատասխանատվության մեր բաժինը նրա ճակատագրի հանդեպ, ինչը ազդեցիկ նախապայման է հանդիսացել […]

Կորցնում ենք հավատը խոսքի ազատության հանդեպ. իրավապաշտպան

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Քննադատությանը պատասխանելու ամենահեշտ ձեւն է «իսկ դու՞ ով ես, որ քննադատես»-ը՝ իր տարբերակներով («սաղ քանդել եք, հիմա էկել եք ի՞նչ եք խոսում», «ինչո՞ւ շուտ չէիր խոսում», «շուտով բոլորով կտեսնենք, թե Դուք/Ձերոնք/Ձեր բաջանաղը ինչեր է արել, ու ավելի լավ է՝ լռեք», «ես ոչինչ չունեմ պարզաբանելու մերժվածներին/կոռումպացվածներին/նախկիններին», «դու այսինչի կուսակիցն […]

Մտել են մանկատուն, երեխաներին ջոկե՞լ : Մանկատները հերքում են ԱԱԾ-ին. Հրապարակ

Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխայի․ Ազգային անվտանգության տարածած այս հաղորդագրությունը կայծակնային արագությամբ տարածվեց եւ բուռն քննարկման առիթ դարձավ։ ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում եւ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել […]

Նվազագույն աշխատավարձը կդառնա 68 հազար դրամ

Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից ներկայացված ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը 55 հազ դրամից դարձնել […]

Ստրասբուրգ, Լոնդոն, Աթենք, Մանիլա …. «Կարգին» Հայկոյից բացի վոյաժների սիրահար է իր առաջին տեղակալը

«Կարգին» Հայկոյից բացի վոյաժների սիրահար է նաև իր առաջին տեղակալը՝ Հրաչյա Սարգսյանը։ Նա երևի, ինչպես և քայլելով պաշտոնյա դարձած շատերը, փոքր ժամանակ ևս հեծանիվ չի ունեցել։ Ժամանակին բանկերից մեկի մի սենյակում մշտապես նստած Հրաչյան հիմա, երբ ունի հնարավորություն աշխարհը տեսնելու, երևանցիներիս հաշվին՝ չի կորցնում այն։ Վերջին կարճ ժամանակում, ինչպես երևում է «կարգին» քաղաքապետի որոշումներից, նա […]

Քրեական աշխարհում անհանգստացած են: Ծաղկաձորում «սխոդկա» կլինի. Փաստ

Թերթի տեղեկություններով, դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների բավականին լուրջ հավաք՝ «սխոդկա», որին, թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնակցելու են քրեական աշխարհի մի քանի տասնյակի հասնող ներկայացուցիչներ, ի դեպ՝ նաև օտարազգի։   Մասնավորապես, մեր աղբյուրը փոխանցում է, որ գողական «սխոդկային» ներկա են լինելու ռուսական քրեական աշխարհի որոշ հայտնի դեմքեր, ինչպես նաև վրացի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի