Ստրասբուրգ, Լոնդոն, Աթենք, Մանիլա …. «Կարգին» Հայկոյից բացի վոյաժների սիրահար է իր առաջին տեղակալը
«Կարգին» Հայկոյից բացի վոյաժների սիրահար է նաև իր առաջին տեղակալը՝ Հրաչյա Սարգսյանը։ Նա երևի, ինչպես և քայլելով պաշտոնյա դարձած շատերը, փոքր ժամանակ ևս հեծանիվ չի ունեցել։ Ժամանակին բանկերից մեկի մի սենյակում մշտապես նստած Հրաչյան հիմա, երբ ունի հնարավորություն աշխարհը տեսնելու, երևանցիներիս հաշվին՝ չի կորցնում այն։ Վերջին կարճ ժամանակում, ինչպես երևում է «կարգին» քաղաքապետի որոշումներից, նա հասցրել է լավ ման գալ, բավականին ընդարձակ աշխարհագրությամբ՝ Ստրասբուրգ, Լոնդոն, Աթենք, Մանիլա, ասում են շարքը շարունակական է։
Պատկերացնու՞մ եք՝ մարդը մի ամսվանից մի փոքր ավել կտրվածքում 15 օր բացակայել է երկրից։ Հիմա հարց՝ միլիոնավոր դրամներ մեր հաշվին ծախսելով ի՞նչ օգուտ է բերել Հրաչյան Երևանին, Հայկոն գոնե մի երկու նկար սիմվոլիկ նկարվել էր, բա 1-ին տեղակալը գոնե մի նկար էլ չլուսաբաներ՝ ասելով, թե ինչ են տալու իր այցերը երևանցիներին։ Ձեզ քվե են տվել, որ աշխատեք ու ձեր խոստումները կատարեք է, ոչ թե վոյաժներով աշխարհը բացահայտեք երևանցիներիս հաշվին։ Դուք ձեր թիմով եք տապալել Երևանի կառավարումը՝ ինչ հանգստի մեծ սիրահար «կարգին» քաղաքապետը, ինչ նրա վոյաժասեր առաջին տեղակալը, իսկ ցավալին այն է, որ այս ամենը Երևանի ու երևանցիների հաշվին է արվում։