04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր հարկատեսակ կներմուծվի՝ առողջապահական

Հայաստանի իշխանությունները որոշել են նոր հարկատեսակ ներդնել՝ առողջապահության հարկ: Այն կգանձվի յուրաքանչյուր վարձու աշխատողից և կկազմի նրա ստացած եկամտի 6 տոկոսը։ «Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը արդեն տեղադրված է արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։

Նախատեսվում է, որ 2021 թվականին ապահովագրական ծածկույթը կկազմի 229.1 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կկազմի 106.3 միլիարդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 122.8 միլիարդ դրամ: 

Այդ դեֆիցիտը լրացվելու է առողջության հարկի միջոցով, որը կազմելու է 6%: Փաստացի, պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46.4%, իսկ 53.6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ