10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2019

Աշխարհում վերադարձ է կատարվում ազգայինին եւ պետականին, իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում. Վազգեն Մանուկյան /տեսանյութ/

74705080_573816570056365_3547040376814567424_n

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մամուլի ասուլիս է հրավիրել: Հիշեցնենք, նախօրեին ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Մանուկյանին պաշտոնանակ անելու պահանջով, դրանից հետո ճնշումները ակտիվացել էին Հանրային խորհրդի և հատկապես Վազգեն Մանուկյանի նկատմամբ: Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Մամուլի ազգային ակումբում անդրադարձավ Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին:

«Ուշացած, բայց երկար սպասված ճանաչում». Արտակ Զաքարյան

artak

   ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ուշացած, բայց երկար սպասված ճանաչում Ցեղասպանությունը համարվում է միջազգային ամենազազրելի հանցագործություններից մեկը, այսպես ասած «crime of the crime», որը խոր ազդեցություն է գործել մարդկային խղճի վրա: Այն իր մեջ ներառում է ծանր հանցագործությունների գրեթե ամբողջ ցուցակը` սպանություն, բռնաբարություն, երեխաների սպանություն, […]

Սկանդալային գաղտնալսման գլխավոր հերոս ՀՔԾ պետի պարզաբանումները ՍԴ նախագահի հարցաքննության շուրջ

c1d630733d6dab32ce4420a048b399c1

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է սկանդալային գաղտնալսումներից հանրությանը հայտնի, Յուրի Խաչատուրովին մի քանի օր կալանքի տակ պահելու եւ «խելքը գլուխը բերելու » հրահանգիչ, «ընկեր ջան», ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Հրայր Թովմասյանի նկատմամաբ քաղաքական հետապնդման մասին հարցին ՀՔԾ պետը արձագանքեց․ […]

Ի՞նչ տեսլական է կրթության նախարարությունը փոխանցում սերունդներին՝ դուք էլ կարող եք վաղը մյուս օրը մեծանալ եւ որոշել՝ աղջի՞կ եք, թե՞ տղա /տեսանյութ/

74318412_994743640874444_4435111361608941568_n

ԿԳՆ 20.000.000 դրամ է հատկացրել սեռափոխության մասին ֆիլմ նկարահանել համար. ի՞նչ է թաքնված այս ֆիլմի քարոզի ետևում. ավանդական արժեքներն ու մանկապղծությունը մեր օրերում: ՀՀԿ խորհրդի անդամ, Երեւանի ավագանու նախկին անդամ Գեորգի Գաբրիելյանը զավեշտ է համարում կրթության նախարարության գործողությունները՝ որակելով այն թիկունքից հարված հայ ընտանիքին: Վերջինս համոզված է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի կառավարությունն ու հասարակությունը […]

«Ինչո՞ւ ԱԱԾ-ից չեք պահանջում հանդիպման ձայնագրությունը։ Թե՞ այսպես հարմար է կամ այդպես է պատվիրված»

Без названия

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եթե չեմ սխալվում 2006 թվականն էր։ Որպես ՔԿՀ-ների հասարակական դիտորդների խմբի անդամ այցելեցի ԱԱԾ մեկուսարան (իբրև ԱՆ ենթակայության)՝ հանդիպելու Ալեքսանդր Արզումանյանին և Ժիրայր Սեֆիլյանին (որի հետ էլ հենց մեկուսարանում ծանոթացա): Ինչպես ընդունված կարգն է, սկզբում հանդիպեցի ՔԿՀ-ի պետ պրն․ Խլղաթյանի հետ։ Ընդհանուր հարցերից զրուցելուց հետո, երբ արդեն պետք է […]

Իշխանությունները լծված են այլասերության քարոզին եւ օրենսդրական ամրագրմանը /տեսանյութ/

75557500_2790385550991638_7820134576902111232_n

«ՀՀ իշխանությունները լծված են  այլասերության քարոզի եւ օրենսդրական ամրագրման գործին: Սա, իհարկե, նոր չի սկսվել, բայց հիմա ավելի լայն թափ եւ սրություն է ստացել: Պետական մակարդակով զբաղված են ընտանիքի ինստիտուտի ոչնչացմամբ: Դեսանտ են իջեցրել դրսից, որպեսզի հող նախապատրաստվի իրենց համար ամենակարեւորի՝ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման համար՝ փորձելով չեզոքացնել այն օղակները, որոնք կարող են դրա խոչընդոտմանը»,-այսօր՝ հոկտեմբերի […]

«Իսկ որտե՞ղ են հայտնվելու «Նոր Հայաստանի» դանոսչիկները». Արմեն Աշոտյան

armen-1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԴԱՆՈՍՉԻԿՆԵՐԸ Մարդկության պատմության ողջ ընթացքում դանոսչիկությունը հինավուրց մասնագիտություններից մեկն էր։ Հին Միջագետքի տարածքում հայտնաբերվել է սեպագրերի մի հսկայական «գրադարան», որը վերծանելուց հետո պարզվեց, որ փաստացի դանոսների եւ կլյաուզաների շտեմարան էր։ Հին Եգիպտոսում փարավոնները նույնպես հաճախ էին օգտվում գործտվողների ծառայություններից։ Հին […]

Մարիամ Փաշինյանը տեղեկացնում է՝ ով է հաջորդ թիրախը

image_750x_5d5d17db0756f

Որ մի բան ուզում են տան մեծերի մասին իմանալ, ասում են՝ երեխուն հարցրու։ Մարիամին ոչ ոք չի հարցնում, թե վարչապետ հայրդ ինչ է մտածում, ինչ անհանգստություններ ունի, ինքը առանց հարցնելու ամեն ինչ պատմում է։ Շնորհակալ լինենք Մարիամին՝ վարչապետ հոր տրամադրվածությունն ի ցույց դնելու։ Դա փոքր գործ չի, աղջիկը տեղեկացնում է, թե հոր հաջորդ թիրախը ով […]

Իշխանությունները որոշել են «պլան քցել Հրայրի գրպանը»

5ab2815f60cf2e86827ee2f38e464019

Օրեր առաջ ժողովրդական ծաղրածու Յոժը իշխանություններին խորհուրդ էր տվել Սահմանադրական դատարանի հարցը լուծելու համար Հրայրի «գրպանը պլան քցել» ու հարցը փակել։ Ակնհայտ է, որ իշխանությունները վերջապես որոշել են հետևել ականավոր արտիստի խորհրդին ու «պլան քցել Հրայրի գրպանը»։ Ամեն ինչ տրամաբանական է։ ՀԳ. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի։ Գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված