23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 16, 2019

Վիտալի Բալասանյանը շատ ճիշտ մտահոգություններ է հայտնել. Տիգրան Քոչարյան

Հայաստան-Արցախ ներքին լարվածությունը սկսվել է ապրիլյան հեղափոխությունից հետո, երբ ունեցանք նոր իրավիճակ նաև բանակցային պրոցեսում: Մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով՝ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նշած մոտեցումներն են: «Նիկոլ Փաշինյանը որոշեց բանակցության գործընթացում իր մոտեցումները ցուցաբերի: Ստացվեց այնպես, որ Արցախի իշխանությունները մի կուրսով են գնում, որն արդեն վաղուց […]

Ունենք մի քանի մտահղացումներ. Իգոր Պոպովն՝ Արցախում ու Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց մասին

Արցախում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Բակո Սահակյանը անդրադարձել են երկու երկրներում գտնվող ազատազրկված անձանց։ «Ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են»,-Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, հայտնում  է «Արցախպրեսը»։ Նա նշել է, որ Ժնևում հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով […]

Ա՛յ ոչնչություն, դու կհամարձակվե՞ս քայլել Արցախի հրապարակով, կամ որևէ տեղով, որ սահմանից 100 կմ հեռու է. Գառնիկ Իսագուլյան /տեսանյութ/

  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն Գառնիկ Իսագուլյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց, որ Վ. Բալասանյանի հայտարարությունները եկան փաստելու Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան վերջին հանդիպումը. «Եթե նայում եք, ընդունում է Բակո Սահակյանին, շատ ցայտուն դրված է ՀՀ դրոշը… և հարգելի նախագահ, մինչդեռ նախագահներին «հարգելի»-ով չեն դիմում և անմիջապես՝ հարգելի մարզպետ: Ճիշտ է՝ հիմա փորձում […]

Սթափվեք. վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության կրիտիկական սահմանագծին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը։ Նա մասնավորապես գրել է. «Հաշվի առնելով մեր տարածաշրջանում կատարվող՝ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրողություններն ու սպասվող զարգացումները մեզ առավել քան երբեք պետք է միասնականություն, միաբանությու […]

Կառավարությունը հայտարարում է մի ֆենոմենային թիվ… այդ պարագայում գործարաններում մարդասպանություն կլիներ. Հրաչ Բերբերյան

Այս տարի՝ նախորդ տարվա համեմատ, 30 տոկոսով պակաս ծիրանի բերք ենք ունեցել. պատճառը անձրևներն են: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարին ծանր էր: Հորդառատ անձրևները բերեցին նրան, որ ծիրանի փոշոտումը դանդաղեց, զարմանում եմ, որ այս տարի Սևանից ջրառ կատարվեց, բայց ինչևէ, արդյունքում […]

Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը և իրականում փոխում է աշխարհը. վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը: Ողջունելով ««Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով: Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի […]

Վիտալի Բալասանյանը ստիպված է եղել գնալ բաց բանավեճի և իր հարցազրույցում բացել է բոլոր փակագծերը /տեսանյութ/

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը լինելով մարդ՝ ով իրեն պատասխանատու է զգում Արցախի հետագա ճակատագրի հետ կապված, ստիպված է եղել գնալ բաց բանավեճի և իր հարցազրույցում բացել է բոլոր փակագծերը՝ մատնանշելով թե ինչ  է ասվում և ինչ է իրականում արվում: Մանրամասները՝ տեսանյութում:

Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. ՄԻՊ-ի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ:  «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ հայ մամուլի օրվա առթիվ: Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է: Դուք անգնահատելի աշխատանք եք կատարում հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորելու և այլակարծությունը խթանելու հարցերում: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված