23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 28, 2019

Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավն արդեն մաքուր վիճակով ցույց է տալիս, թե ինչը չի ներում գործող հեղափոխական իշխանությունը

Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավը, ու այդ առիթով “հեղափոխականների” հրճվանքը միայն մեկ պատճառ ունի։ Վազգեն Մանուկյանն ընտրություններ չի կեղծել, չի թալանել, մարդ չի սպանել, օլիգարխ չի եղել, Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի հետ կապ չի ունեցել, ավազակապետ չի եղել, ՍԴ անդամ չի, անգամ սովորական դատավոր չի եղել ու նույնիսկ թաթար-մոնղոլ լինելու մեջ չի մեղադրվել։ Սակայն […]

Թե բա չի պաշտպանում թազահայաստանի արժեքները: Նացիստական ցիրկ

Թրաշամանուկները, երրորդ ռեյխի լավագույն ավանդույթներին հետամուտ, շարունակում են իրենց գլայսշալթունգը (Gleichschaltung)՝ իշխանության բոլոր օղակների յուրացման ամբողջականացումը, իմա պետության զավթումը… …բառադի թրաշամանուկը, որ Մանուկյան Վազգենի ճկույթի եղունգի կտրած կտորի չափ բարոյականություն կամ ուղեղ չունի, հիմա էլ դիմել ա հեղափոխուչան ֆյուրերին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու կոչով՝ թե բա չի պաշտպանում թազահայաստանի արժեքները, քաղաքականությամբ ա […]

Մեղադրել ցանկացած այլ մարդու, թեկուզ Աստծուն, բայց ոչ ինքն իրեն. սա ապաքինում չէ

«Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց … Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկ. 4:18-19): Մեր առօրյա վազքի մեջ, երբ մարդ փորձում է հացի խնդրից մինչեւ համաշխարհային քաղաքական եւ տնտեսական հարցերին լուծում  տալ, հաճախ է մոռացվում կարեւոր այն ճշմարտությունը, որ ներսից՝ հոգուց ու սրտից են գալիս անձնական եւ հասարակական կյանքի  թե՛ խնդիրները եւ թե՛ մանավանդ դրանց ապաքինումը:  Դեռ 1910-ին  իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածի վերջում  Թումանյանը, իբրեւ մեր ժողովրդի բարոյական  խնդրի խտացած  ախտորոշում եւ  դեղամիջոց, գրում է. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»:  Բարոյական ախտավոր վիճակն է հիմք դառնում ֆիզիկական, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մյուս բոլոր բնագավառների  ախտահարման համար:  Եւ մենք  ներսից բժշկվելու, ներսից մաքրվելու եւ առողջանալու հրամայական պետքն ու պահանջն ունենք: Շատերին կարող է թվալ, որ հոգեւորականն արհեստականօրեն ամեն բան բերում է հոգեւոր դաշտ՝ ելնելով իր առաքելությունից,  մտածողության տեսակից: Բայց ընդունենք այդ հոգեւորականին, թէ ոչ, փաստ է, «մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն,   պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն,   հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ,   անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ»,- գրում է Պողոս առաքյալը՝ ցույց տալով Աստծո Հոգուն հակառակ մարմնապաշտ  վիճակի հետեւանքը (Տե՛ս Գաղ.5:19-21):  Չէ՞ որ ոչ ոք չի  կարող պնդել, որ մենք այժմ զերծ ենք այս անձնային եւ հասարակական արատներից: Փրկիչը եւս խոսում է ներսի ախտի  մասին՝ պղծության աղբյուր դիտելով այն. «Ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում. սրտից է, որ ելնում են   չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ»  (Մատթ.15:19): Առանց հատուկ ուսումնասիրությունների, սոցհարցումների կամ մասնագիտական կարծիքի էլ տեսանելի է այժմ տիրող այս հիվանդ ու ախտավոր վիճակը, երբ թվարկված բոլոր երեւույթները կան մեր հավաքական կյանքի մեջ: Կարեւոր է նկատել այն, որ  ըստ Տիրոջ խոսքի՝ ոչ միայն արարքը, այլեւ սրտից եկող եւ բերանից ելնող խոսքն է մարդուն պղծում: Նույն տրամաբանությամբ՝  սրտից  եկող բարի, շինիչ, սիրուց բխած խոսքը կարող է հաստատել, բուժել, առողջացնել: Բայց բուն խնդիրը սեփական սխալը չընդունելու, կամ առավել ճիշտ է ասել՝ ընդհանրացնելու, ուրիշների վրա գցելու մեր մեծ  սխալն է:  Սա անգամ դրախտով անցած փորձառություն է, երբ Ադամը մեղքը Եվայի, իսկ Եվան օձի վրա է գցում՝ պատրաստ […]

Մեղադրանքն ապօրինի է. Արա Բաբլոյան

«Ես բացառապես համաձայն չեմ մեղադրանքի հետ և հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է, ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը։ Ես հայտարարել եմ, որ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ առողջապահությամբ և նպատակս է, որ ժողովուրդն ինչպես […]

Հայոց արքային փոխարինելով տռանսի հետ

Բոլոր այն մարդկանց համար, ովքեր ասում են, որ ԿԳ նախարարության կողմից տռանսգենդերի ֆիլմի ֆինանսավորումը ոչ մի տողատակ չունի, ու դա նորմալ է… Հարց․ Բա՞ ինչպես կբացատրեք այն փաստը, որ ազգային կինոկենտրոն ներկայացված Վարազդատ թագավորի մասին պատմող անիմացիոն մուլտֆիլմը չի ստանում ֆինանսավորում այն դեպքում, երբ վերջին 4 տարին անընդմեջ ստացել էր, բայց տռանսգենդերի մասին պատմող ֆիլմը […]

Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010 թվականից. «Փաստինֆո»

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «2010թ.-ից մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք նշանակվել են տարբեր տարիներին և՛ դատապարտյալների հիվանդանոցի ՔԿՀ մասնագետի, և՛ Առողջապահության նախարարության մասնագետների, և՛ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի […]

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում. դեռևս կոնկրետ թղթի վրա ձևավորված ձևակերպումների շուրջ չենք աշխատում. Զ. Մնացականյան

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:   Նրա տեղեկացմամբ՝ այս պահին ծրագրվում է միայն արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում, որը տեղի կունենա մոտակա ամիսների ընթացքում: «Մենք հիմա ավելի շատ կենտրոնացած ենք, որ շարունակենք իրականացնել մեր հանդիպումները արտաքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված