Մեղադրանքն ապօրինի է. Արա Բաբլոյան
«Ես բացառապես համաձայն չեմ մեղադրանքի հետ և հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է, ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը։
Ես հայտարարել եմ, որ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ առողջապահությամբ և նպատակս է, որ ժողովուրդն ինչպես ինձ հարգել է, շարունակի հարգել, որևէ տեղ չեմ գնա, կմնամ այս երկրում, մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ արդար եմ»,- ասել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը լրագրողներին։
Հիշեցնենք,
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։ Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
ԱԺ նախկի նախագահի հոկտեմբերի 28-ին կրկին հրավիրել էին ԱԱԾ։
Ավելի վաղ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: