Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավն արդեն մաքուր վիճակով ցույց է տալիս, թե ինչը չի ներում գործող հեղափոխական իշխանությունը
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/image_750x_5c7920cd27fd5.jpg)
Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավը, ու այդ առիթով “հեղափոխականների” հրճվանքը միայն մեկ պատճառ ունի։
Վազգեն Մանուկյանն ընտրություններ չի կեղծել, չի թալանել, մարդ չի սպանել, օլիգարխ չի եղել, Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի հետ կապ չի ունեցել, ավազակապետ չի եղել, ՍԴ անդամ չի, անգամ սովորական դատավոր չի եղել ու նույնիսկ թաթար-մոնղոլ լինելու մեջ չի մեղադրվել։
Սակայն մի մեծ մեղք ունի՝ եղել է Ղարաբաղյան շարժման ղեկավար ու երբ Արցսխի 40 %-ը ադրբեջանցիները գրավել էին, իսկ մնացած 60%-ը հարցականի տակ էր, նշանակվել է ՊՆ նախարար ու հաղթանակներով հեռացել է պաշտոնից։ Այ դա աններելի հանցանք է։
Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավն արդեն մաքուր վիճակով ցույց է տալիս, թե ինչը չի ներում գործող հեղափոխական իշխանությունը՝ թիրախում Արցախն է ու զինված ուժերը։ Գրում է քաղաքագետ տեփան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով:
«Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»,- գրել է նա: