Քաղաքապետարանն ու ներդրողը համաձայնության են եկել մետրոյի նոր կայարանի կառուցման շուրջ
Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը մասնավոր ներդրողի հետ արդեն ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն, նախանշվել է կայարանի կառուցման վայրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Բանակցությունները հասել են մետրոյի կայարանի և կամուրջի նախագծման փուլին: Ունենք նախնական համաձայնություն, որ ներդրող կողմը կֆինանսավորի հենց նախագծային փուլից սկսած»,-ասաց […]