06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարիամ Փաշինյանը տեղեկացնում է՝ ով է հաջորդ թիրախը

Որ մի բան ուզում են տան մեծերի մասին իմանալ, ասում են՝ երեխուն հարցրու։ Մարիամին ոչ ոք չի հարցնում, թե վարչապետ հայրդ ինչ է մտածում, ինչ անհանգստություններ ունի, ինքը առանց հարցնելու ամեն ինչ պատմում է։ Շնորհակալ լինենք Մարիամին՝ վարչապետ հոր տրամադրվածությունն ի ցույց դնելու։ Դա փոքր գործ չի, աղջիկը տեղեկացնում է, թե հոր հաջորդ թիրախը ով է լինելու։ Իսկ տեղեկացված լինելը գիտեք, թե ինչ առավելություններ ունի։

Mariam Pashinyan` facebook.com

Գնալով ավելի եմ համոզվում, որ մեդիա դաշտը Հայաստանում խորքային և էական բարեփոխումների կարիք ունի: Անհասկանալի է, թե ինչպես են որոշ կայքեր, աշխատելով նույն պայմաններում, նույն շուկայում, ունենալով նույն թիրախային շուկան էականորեն տատանվում իրենց եկամուտների և շահույթի մեջ, իսկ ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ է կայուն մոդել: Սա մի բան է վերահաստատում. որ ոլորտը «կաշառված» է, ոլորտում շատերը ծառայում են X խմբերի կամ պաշտպանում X խմբի շահերը: Իհարկե նախկինում էլ սա արդիական էր, սակայն սոցիալական ցանցերի լայն օգտագործումը, օգտատերերի և կայքերի թվի աճը պարզապես խորացրել են նախկինում ծառացած խնդիրները:

Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ