Բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդմանն ուղղված ջանքերը. Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը «Փաստինֆո» գործակալության խնդրանքով արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի տարածած հայտարարությանն ու դրա վերաբերյալ Հայաստանի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանությանը: «Բնականաբար, ծանոթ եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանն ու «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և […]