23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոկտեմբերի 27-ը օգտագործվում է որպես «Կիրովի գործը Ստալինի ժամանակ», որով ոչնչացնում էին հակառակորդներին: Չեմ կարծում առանց Նիկոլ Փաշինյանի է արվում. Վազգեն Մանուկյան /տեսանյութ/

«Հոկտեմբերի 27-ը այն խաղն է, որի մեջ պարտադրում են մեր ժողովրդին մտցնել: 27-ը հիմա օգտագործվում է որպես «Կիրովի գործը Ստալինի ժամանակ», որի հետեւանքով ոչնչացնում էին քաղաքական գործիչներին, հակառակորդներին: Բայց ո՞վ է ուղղորդում: Չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության Արման Բաբաջանյանը կարող էր մտնել բանտ, նման հայտարարություններ անել: Եթե իշխանությունը հարց ունի, կան համապատասխան մարմիններ, թող վերանայեն, բոլորս կսպասենք պատասխաններին, եթե ինձ հարցեր ունեն, թող նայեն ուղիղ աչքերիս եւ ասեն, ոչ թե երկրորդական մարդկանցող պղտորեն հասարակական միջավայրը» ,- այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ սա քաղաքական պատվեր է եւ Արման Բաբաջանյանն այտեղ երկրորդական կերպար է: 

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ Նաիրի Հունանյանը իրենց տանը երբեւէ չի եղել, նրան ճանաչել է 88-ին, երբ Մանուկյանը «Ղարաբաղ կոմիտեի» անդամ էր, այնուհետեւ Հունանյանը ցանկացել  է անդամագրվել ԱԺՄ-ին, ինչը իրենք չեն ցանկացել «ինչ-ինչ պատճառներից ելնելով»: 

https://www.youtube.com/watch?v=1dl6xF2_oEM

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ