27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Լուրեր: Մայիսի 18, 2019

Ես եկել եմ աջակցելու ինքս ինձ. Շարմազանով

3F00511A-F391-462A-BF6B-D0AA923BF11E

Ես եկել եմ աջակցելու ինքս ինձ, որովհետեւ առաջին քաղաքական գործիչն եմ եղել Հայաստանում, որ Ռոբերտ Քոչարյանին անվանել եմ քաղաքական բանտարկյալ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ  դատարանի որոշման հրապարակումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով եւս եկել էր դատարանի մոտ՝ աջակցելու Քոչարյանին: Նա նաեւ շեշտեց, […]

Եթե որևէ քաղաքացու գլխից թեկուզ մի մազ պակասի, ամբողջ պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը

narekMayiolyan

Մասիվի դատարանի առաջ հավաքված քաղաքացիների անվտանգության համար ուղղակի պատասխանատու է իշխանությունը: Եթե որևէ քաղաքացու գլխից թեկուզ մի մազ պակասի, ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող կուսակցությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ… Այս մասին գրառում է արել Նարեկ Մալյանը: 

Չեմ դադարում հիասթափվել ու զարմանալ:

maxresdefault

Ընկերնե՛ր, դուք որտեղի՞ց ունեք տեղեկություններ, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը: Վարոսյանը, մասնավորապես, գրել է. «Չեմ դադարում հիասթափվել ու զարմանալ… Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե իշխանական ուժն առհասարակ իրավունք ունի նման հայտարատություններ […]

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է գլխավոր դատախազության հայտարարությունը

1550241495-228

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է գլխավոր դատախազության մայիսի 17-ի հայտարարությունը։ Ժուռնալիստների միության հայտարարությունում նշվում է․ «Մայիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին՝ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև մամուլի աշխատանքներին։ «…Սակայն հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է […]

Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

60661683_2503719489652904_5922270528315326464_n

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում կայացրեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը և ազատ արձակել նրան: Որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը: Հիշեցնենք, որ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 500 հազարական դրամ […]

Երկրորդ նախագահի կալանավորումը ոչ ոքի պատիվ չի բերում. Վահան Բաբայան

E6368B19-1618-45F1-BE00-223A2AFD61DE

«Աշխարհը կարող է մեկ մարդ փոխել և ես հավատում եմ դրան, որ այսօր անհնար չէ մարդկանց ադեկվատությունը վերականգնել, ես գտնում եմ որ մեզ դա կհաջողվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ խոսելով իրենց կողմից ընդդմիադիր նոր հարթակի ստեղծման մասին: Բաբայանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում համերաշխության մթնոլորտ ստեղծելու փոխարեն, հրահրում են՝ հասարակությունն […]

Փաստաբանների պալատի նախագահը՝ պատգամավորի աղմկահարույց կոչի մասին

F9D071A6-7597-4795-9C91-C56BE132A336

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառմանը՝ մեջբերում կատարելով ՀՀ դատական օրենսգրքից․ « ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ […]

«Սա ազգային խայտառակություն է». Էդուարդ Շարմազանով

sharmazanov1111

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Արցախից, նախորդ շաբաթ շտապել էր ֆեյսբուքում «հաթաթա» տալ` ասելով.  «Մամուլում շատ է գրվում« թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյա նվերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ« Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:  Անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը` «Իրավունքը» պարզեցԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ  ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ տեսակետը: -Պարոն Շարմազանով, ըստ էության, Ն.Փաշինյանին խիստ անհանգստացնում է, թեինչպես են Արցախում ընդունում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես են Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել ՀՀ դատախազին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը բեկանելու հետ կապված: Ի՞նչ կասեք այս մասին: -Նիկոլ Փաշինյան` պետության ոչ բարով ղեկավարը Արցախից վերադառնում է եւ, ներողություն բառիս համար, ընկնավորվածի պես ֆեյսբուքյան գրառում է անում, թե Արցախը հակահեղափոխության օջախ է, ի՞նչ էուզում դրանով ասել: Արցախում իրենց հերոսներին բարձր չգնահատե՞ն, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բարձր չգնահատե՞ն:  Բա ո՞ւմ պետք է բարձր գնահատեն, իրե՞ն, որ որեւէ բան չի արել, մատը մատին չի տվել Արցախի համար, բացի սելֆի անելուց ու «լայվ» մտնելուց, բացի Արցախի հերոսներին անվանարկելուց:Այսօր Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բարձր չգնահատելը նույնն է, որ խորհրդային ժողովուրդը Բաղրամյանին, Ժուկովին, Մարինովսկուն բարձր չգնահատի: Կարծում եմ, որ սա ազգային խայտառակություն է:  Կուսակցություններըգալու եւ գնալու են, բայց ազգային հերոսները մնալու են:  Ռոբերտ Քոչարյանը, ՍերժՍարգսյանը, Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Վիտալի Բալասանյանը,  Սամվել Կարապետյանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը ու Արցախի բոլոր հերոսները պատմություն են կերտել ու մեր սերնդին եւ հենց Նիկոլ Փաշինյանի սերնդին նվիրելեն անկախ Հայաստան եւ անկախ Արցախ:  Ինքն ի՞նչ է արել: – Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը նաեւ Արցախ-Հայաստան ներքին բախումներ հրահրելու փորձ կարող է դիտարկվել: -Նա ներքին բախումներ սկսել է հրահրել մեկ տարի առաջ, նոր չէ:  Երբ այն ժամանակ ես եւ իմ մի քանիընկերներ խոսում էինք, շատերը լռում էին եւ պատերի տակ դամքաշություն էին անում Նիկոլ Փաշինյանի համար, բայց այսօր նրանք էլ արդեն հասկացան, որ Ն. Փաշինյանը բաժանարար գծեր է քաշում, ինչն անթույլատրելի է:  Եվ կրկնակի անթույլատրելի է Արցախի եւ Հայաստանի միջեւ բաժանարար գծեր քաշելը: Առհասարակ, անթույլատրելի է հայրենիքում եւ քաղաքական դաշտում մերոնք եւ ձերոնք անելը: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ iravunk.com

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված