«Սև ցուցակ» են կազմել, որտեղ կան խմբագիրներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերեր. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ գործող իշխանությունները քարոզչական «սև ցուցակ» են կազմել՝ black list, որտեղ ընդգրկվել են իշխանություններին բովանդակային քննադատողներն ու հանրային օրակարգ ստեղծողները։ Այդ ցուցակը բավականին խայտաբղետ է. այստեղ ընդգրկված են խմբագիրներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերեր, նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ: Իշխանական վերնախավի հանձնարարությամբ տոտալ վերահսկողություն է սահմանվել այս ցուցակում ընդգրկվածների […]