11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դատախազությունում կյանքը կանգ է առել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Դատախազական համակարգում, Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված, «կյանքը կանգ է առել», բոլոր ուժերը մոբիլիզացվել են միայն այդ գործի վրա, որը դարձել է այս համակարգի համար «կյանքի եւ մահվան» ստուգարք։

Դատախազության մեր աղբյուրը պատմեց, որ մարդիկ կաշվից դուրս են գալիս, ով ինչով կարողանում է՝ խորհուրդ է տալիս, մասնակցում է, որ խայտառակ չլինեն, իսկ ոմանք էլ այդ ծառայության դիմաց պաշտոնի բարձրացում են ակնկալում։ Արդյունքում պարալիզացվել է դատախազության բնականոն աշխատանքը, մի կողմ են մղվել մնացյալ գործերը։

Պատմեցին, որ օրերս Քննչականը Քոչարյանի գործով դատախազներից Գեւորգ Բաղդասարյանի հաստատմանն է ուղարկել Մասիսի քաղաքապետի եւ եւս 11 մեղադրյալների գործը, որ հաստատումից հետո գործն ուղարկվի դատարան, սակայն Բաղդասարյանն ասել է, որ հիմա դրա ժամանակը չէ, թող հետ գնա, մի ամիս էլ պահեն, լրացուցիչ քննեն, հետո կթեթեւանանք, կտեսնենք ինչ ենք անում։ Իսկ գործը հետ ուղարկելու պաշտոնական հիմնավորման մեջ էլ նշել են, թե ուղարկում են լրացուցիչ քննության, բայց թե ինչն է թերի, որտեղ են թերացել քննչական մարմինները եւ ինչ պիտի անեն, ոչ մի պարզաբանում չի տրվել, ինչն արվում է սովորաբար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» այս համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ