07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեղափոխությունը թշնամիներ է «նշանակում»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանում իշխանափոխությունից հե­տո ներկա իշխանությունը որքան էլ անփորձ է համարվում, այնուամենայնիվ, նրա քաղա­քական հատվածը հասկանում է, որ իրենց շատ դժվար է լինելու հանրության սպասում­ները արդարացնել: Ուստի օգտագործվում է հին, բազմաթիվ անգամ կիրառված սցենա­րը՝ նշանակվում են մեղավորներ, ներքին «թշնամիներ»:

Ի սկզբանե գործող իշխանությունը հասա­րակությունը բաժանեց երկու մասի’ հեղափո­խականների և հակահեղափոխականների: Հեղափոխականների, որոնք, ըստ իշխանու­թյունների, փորձում են կերտել «նոր Հայաս­տան», և հակահեղափոխականների, որոնք ռևանշիստական քայլերով սաբոտաժ են անում: 

Հետագայում՝ Երևանի ավագանու և ԱԺ ընտրությունների նախաշեմին, հեղափոխականներ-հակահեղափոխականներ տեր­մինաբանությունը սինխրոն փոխակերպվեց սևերի-սպիտակների: Մինչև դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունները, որպես իշխանություն­ների ծրագրերի ձախողման, դանդաղման կամ անորոշության մեղավորներ նշվում էին ՀՀԿ-ականները:

Ընտրությունների ընթաց­քում, կոնֆրոնտացիոն սցենարով օգտագոր­ծելով սև-սպիտակ բաժանումը, ինչը որևէ աղերս չուներ թավշյա հեղափոխության սիրո և հանդուրժողականության կարգախոսի հետ, «իմքայլականները» իշխանությունը ամբողջությամբ վերցրին:

Կատարվածից հետո ակնհայտ էր, որ հա­կահեղափոխականությունը ջախջախվել է: Բայց արի ու տես, որ դրանից հետո էլ, երբ տոտալ իշխանությունը գտնվում է Փաշինյանի ձեռքում, իրական արդյունքներ տեսանե­լի չեն: Դա ապացուցեց նաև վարչապետի վերջին ասուլիսը, որտեղ հնչած 100 կետերը վկայեցին, որ իրական գործ ու արմատա­կան փոփոխություններ այս ընթացքում չեն կատարվել: Եվ պարզ է, որ այս պարագայում նոր մեղավորներ են անհրաժեշտ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ