05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ես եկել եմ աջակցելու ինքս ինձ. Շարմազանով

Ես եկել եմ աջակցելու ինքս ինձ, որովհետեւ առաջին քաղաքական գործիչն եմ եղել Հայաստանում, որ Ռոբերտ Քոչարյանին անվանել եմ քաղաքական բանտարկյալ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ  դատարանի որոշման հրապարակումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով եւս եկել էր դատարանի մոտ՝ աջակցելու Քոչարյանին:

Նա նաեւ շեշտեց, որ ինքը միշտ հանուն ազատության է եւ կանգնելուէ այնտեղ, որտեղ ազատությունն  է։

«Իմ այստեղ ներկա գտնվելը բացառապես որպես էդուարդ Շարմազանով է։ Ես եկել եմ աջակցելու Արցախի առաջին նախագահին, ՀՀ երկրորդ նախագահին, աջակցելու արդարությանը, եւ որեւէ մեկի դեմ չեմ։ Ես իմ հայրենիքում՝ ի տարբերություն շատ մարդկանց, երբեք հակառակորդներ, թշնամիներ չունեմ»,– ասաց Էդուարդ Շարմազանովը։ 

Նա նաեւ հայտարարեց, որ ինքը միշտ ազատության եւ արդարության կողմն է։

Ինչ վերաբերում է ՀՀԿ–ին, ապա  Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ–ն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ