24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2019

«Էդմոն Մարուքյանը քաղաքական գործիչներին բաժանում է հին ու նոր Հայաստանի գործիչների»

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանը քաղաքական գործիչներին բաժանում է հին ու նոր Հայաստանի գործիչների ու բացառում՝ իր ձևակերպմամբ հին Հայաստանի հետ համագործակցությունը։ Մեկը չկար հարցներ էդ ո՞ր Հայաստանից ես եկել, ո՞ւմ օրոք ես պատգամավոր դարձել, հին Հայաստանի գործիչների հետ համագործակցել ու նախագահական գնացել եկել, հիմա արդեն դարձել ես […]

Քոչարյանի մասին խոսելիս՝ երբևիցե չօգտագործել նախագահ բառը. Ալեն Սիմոնյան

Ես չեմ կարծում, որ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին, դա իշխանության մեջ գտնվող անհատների աջակցություն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է որ կմիանա նոր ստեղծվող ընդդիմությանը եւ Արցախի իշխանություններն էլ աջակցություն են հայտնել նրան: […]

Պետք է գիտակցենք, որ մեր հաղթանակների շնորհիվ է այս խաղաղությունը հաստատվում․ Դավիթ Տոնոյան

Հաղթանակի և խաղաղության օր է։ Այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով մայիսյան եռատոնի մասին։ «Խնդիրն այն է, որ պետք է գիտակցենք, որ մեր հաղթանակների շնորհիվ է այս խաղաղությունը հաստատվում»,- շարունակեց նա։ Նախարարը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այսօր բանակի զինվորների վարտիքներն ու անդրավարտիքներն ավելի բարձր […]

Հարցը վարչապետին ուղղեք, ինքն է վերելակային բանակցությունները վարում. Արցախի հերոս

Բոլորն իրավունք ունեն օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից, առաջադրվել նախագահի թեկնածու. Ոչ մեկին մրցակից չեմ համարում, երբ առաջադրումները լինեն, այն ժամանակ կլինի իմ պատասխանը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին եւ հարցին՝ […]

Մնացականյանը պարզաբանեց Փաշինյանի հայտարարությունը`ով է որոշելու

Երբ վարչապետն ասում է, որ ժողովուրդն է որոշելու ԼՂ խնդիրը, դա չի նշանակում, որ ժողովուրդն է գնալու բանակցությունների: Կա կառավարություն, որն ունի ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով տրված մանդատ: Կառավարությունն իր մանդատի շրջանակներում է և չի կարող անել մի բան, որը կխախտի այդ մանդատը: Կառավարությունը բանակցություններում իր վրա պատասխանատվություն է վերցրել և տանելու է մինչև վերջ: […]

Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/

Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար: Կարծում եմ, որ վարչապետը փոխաբերական իմաստով է ասել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին պետք է հարցնել, թե ինչպես է եղել, որ զինվորը մայկա-տռուսիկ չի ունեցել, իսկ իրենց ընտանիքները միլիոնատեր […]

Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն՝ հեղափոխությունից առաջ նախկին իշխանությունների կողմից ԱԱԾ-ում նյութերի ոչնչացման մասին. «Ես չեմ ուզում ասել՝ ինչ արդյունքի կբերի, բայց նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում: Եվ դա ծանր հանցագործություն է, որովհետև դրանք միայն իրե՞նց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված