26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քոչարյանի մասին խոսելիս՝ երբևիցե չօգտագործել նախագահ բառը. Ալեն Սիմոնյան

Ես չեմ կարծում, որ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին, դա իշխանության մեջ գտնվող անհատների աջակցություն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է որ կմիանա նոր ստեղծվող ընդդիմությանը եւ Արցախի իշխանություններն էլ աջակցություն են հայտնել նրան:

«Որեւէ մտավախություն չկա, ես միայն ուրախ եմ որպես իշխանության ներկայացուցիչ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջը միավորել ընդդիմությանը: Չեմ կարծում, որ դա կստացվի, որովհետեւ ինձնից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը եւ պարոն Քոչարյանի վարկանիշը: Ես բոլորիդ խորհուրդ եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս երբվեւիցե չօգտագործել նախագահ բառը, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը երբեք ընտրված նախագահ չեն եղել: Նրանք ուղղակի մարդիկ են եղել, որ զբաղեցրել են այդ պաշտոնը»,-ասաց նա՝ հավելելով, որ հավանական չի համարում, որ Քոչարյանի շուրջ կարող է ընդդիմադիր բեւեռ ձեւավորվել:

Ինչ վերաբերում է Արցախում ՀՅԴ-ի կողմից կազմակերպված ֆորումին, եւ նրան, որ այդտեղ եւս Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շատ էին, Ալեն Սիմոնյանն ասաց. «ՀՀ իշխանության աջակիցը հայ ժողովուրդն է: Թե ով որտեղ կհավաքվի, իրար որտեղ կենաց կասեն, իրար ով նամակ կգրի, իրենց հին օրերը կհիշի, դա իրենց խնդիրն է: ՀՀ իշխանության ամենամեծ դաշնակիցը ՀՀ ժողովուրդն է: Ես ինձ ավելի լուրջ մրցակից եմ համարում մեր գործող ընդդիմությանը, խորհրդարանական մեր ընդդիմության գործընկերներին, իսկ նախկին բեկորները, որ միավորում են մի նպատակով, որ փրկեն այն ամենը, ինչ ժամանակին արել են, փրկեն իրենց, ինձ դա չի հետաքրքրում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

«Դա իրենց գործն է, իրենց խնդիրը, Հայաստանի Հանրապետությունը եւ իր ներքին գործերն ունի՝ Քրեական դատավարության օրենսգիրքը, մնացածը, Հայաստանի գործն է, իսկ մնացածի մասով դատարանն իր պատասխանը միանշանակ կտա»,-ընդգծեց Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ