14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն՝ հեղափոխությունից առաջ նախկին իշխանությունների կողմից ԱԱԾ-ում նյութերի ոչնչացման մասին.

«Ես չեմ ուզում ասել՝ ինչ արդյունքի կբերի, բայց նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում: Եվ դա ծանր հանցագործություն է, որովհետև դրանք միայն իրե՞նց են վերաբերել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, տեղեկացրեց, որ նախորդ տարի ամռանն են հայտնաբերել, որ որոշակի փաստաթղթեր են ոչնչացվել:

«Ծառայողական քննություն է ընթանում, և այն բոլոր հարցերին կպատասխանի»,- նշեց ԱԱԾ պետը։

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ 30 հազար մարդու Հայաստան մուտքի արգելքը հանվել է, Արթուր Վանեցյանը չմանրամասնեց, թե ովքեր են նրանք՝ ասելով.

«Այդպես ենք նպատակահարմար գտել»։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ