19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 16, 2019

Ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի  17-ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կյուրընկալվեն ԳԱԱ  Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանը, ինստիտոիտի արտադրության գծով փոխտնօրեն Արմեն Հավհաննիսյանը, ինստիտոիտի լաբորատորիայի վարիչ Ռաֆայել Թամազյանը  և Աշխատողների իրավունքների պաշտպանության գրասենյակի  իրավաբան Սուրեն Պարսյանը: ԹԵՄԱ՝   ԳԱԱ  Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները պահանջում են չեղարկվել ՀՀ կառավարության  մարտի 29-ի թիվ 334-ա որոշումը. համաձայն տվյալ որոշման […]

Դատարանին կես տարի է պետք՝ Սիլվա Համբարձումյանին ծանուցում ուղարկելու համար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը։ Պատճառն այն է, որ Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել նախնական դատական նիստին: Պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին: Տեղեկացնում է yerevan.today-ը:  Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեները՝ […]

Կրակոցներից մահացել է Երևանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Ապրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ –ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում […]

Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշելով, որ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:  

Բենզինը թանկացավ

Նավթի միջազգային գները նվազում են, մինչդեռ Հայաստանում բենզինը թանկանում է: Վերջին թանկացումը տեղի ունեցավ երկու օր առաջ: Այս պահին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 420 դրամով 410-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը 440 դրամ է:  

Խաղաղությա՞ն եք նախապատրաստում, հա՞: Զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը շատ դրական է խոսում Ալիևի մասին, ու ինչքան ուժ ունի, չարությամբ է խոսում հանրապետականների, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մասին

«Խաղաղությա՞ն եք նախապատրաստում, հա՞։ Խնդիր չի, ճիշտ եք անում։ Խաղաղության նախապատրաստելու համար երաշխավորեք, որ շփման գծում և պետական սահմանի վրա մեխանիզմները ներդրված կլինեն, և ով որ մեղավոր կլինի նոր պատերազմի համար, կպատժվի։ Խաղաղությունը չեն կառուցում վերելակային դիվանագիտությամբ, խաղաղությունը չեն կառուցում հանրային շփումներով։ Ես դեմ չեմ դրանց։ Ես շատ լավ հասկանում եմ, որ մենք էլ ենք […]

Նիկոլ Փաշինյան վարչապետն ընդդեմ պատգամավոր Փաշինյանի

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով Փաշինյանի կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգը որևէ փոփոխության չի ենթարկվում: Տարակուսանք է առաջացնում գործող իշխանության կողմնակիցների արձագանքը այս երևույթի նկատմամբ, այն է «ուրեմն այդպես է պետք», «Վարչապետը գիտի, թե ինչ է անում» և այլն: Սիրելի քաղաքացիներ, միթե այդքան դժվար է […]

Զարթոնքի գյուղապետին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: 2019թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի