05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2019

Պաշտպանության բանակը հերքում է

Ադրբեջանական  որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում  հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող  4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ […]

Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային ջանքերին

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային ջանքերին: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի Հանրապետության նախագահականից արված հայտարարության մեջ նշվում է, որ Կիպրոսի ժողովուրդը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և այն որակում մարդկության պատմության սև բիծ:  Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը դատապարտել են նաև Կիպրոսի քաղաքական ուժերն ու […]

«Իմ հայը». թուրք գրողի հուզիչ հոդվածը հայ տատիկի մասին հայհոյանքի տարափի է արժանացել

«Ermenihaber.am»-ը ներկայացնում է թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի ցեաղսպանության թեմայով՝ «Իմ հայը» վերնագրով հոդվածը: Հոդվածում հեղինակը պատմում է իր խորթ տատիկի մասին, որի հայ լինելու մասին իմացել է մեծանալուց հետո միայն:  «Ես տեղեկություն չունեմ այն մասին, թե ինչ եղան մեկ միլիոն հայերը… Ես ընդամենը մեկ հայ ունեի… Մորս մահից հետո հայրս, ով պետական ծառայող […]

Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանի ղեկավարը կխնդրի այս ցածրորակ հաղորդմանը, որպեսզի կապվեն իր հետ

Ռուսական talk show-ներին մասնակցելու համար ստացել եմ 3 հրավեր, բայց մերժել եմ՝ համարելով այն բեմականացված, արհեստական և ցածր որակի միջոցառում։ Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանի ղեկավարը կխնդրի այս ցածրորակ հաղորդմանը, որպեսզի կապվեն իր հետ և ինքը հաստատի, որ իրականում խորհուրդ է տվել Ուկրաինայի նորընտիր նախագահին ինչպես հաղորդակցվել Պուտինի հետ, իսկ այլ խոսքերով ասած՝ ինչպես մի […]

«Հիշում եք՝ մեկ տարի առաջ Արսինե Խանջյանը ու Սերժ Թանկյանը Հանրապետության հրապարակում ինչ կանցեռտ բեմադրին»

«Ձեր հեղափոխությունը շաքարով կտրեմ։ Հիշում եք՝ մեկ տարի առաջ Արսինե Խանջյանը ու Սերժ Թանկյանը Հանրապետության հրապարակում ինչ կանցեռտ բեմադրին»,-նկատում է քաղաքագետ Աղվան Պողոսյանը «Երեկ 104-րդ տարելիցի կապակցությամբ ձեն-ծպտուն հանե՞լ են:  Իսկ ՀՀ հպարտ քաղաքացին շարունակում է սպասել Սփյուռքի ներդրումներին»: 

Ո՞վ ես դու, ի վերջո, քաղաքացի

«ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՀՊԱ՛ՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ… Առաջիկա շաբաթ օրը մեր հանրությանն ուղղորդված է նշել Քաղաքացու օրը, սակայն հարց է առաջանում, թե ո՞վ է այդ քաղաքացին: Չէ՞ որ օրացույցում մենք արդեն ունենք մի շարք օրեր, որոնք նշվում են՝ ի պատիվ հասարակության այս կամ այն շերտի. Օրինակ՝ բանակի օրը, կանանց տոնը, մայրության և գեղեցկության տոնը, ընտանիքի օրը, ուսանողների և […]

Լիլիթ Մինասյանը հերքել է տեղեկությունները, թե փորձել է զենքով մտնել Ազգային ժողով

Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը հերքել է տեղեկությունները, թե փորձել է զենքով մտնել Ազգային ժողով: Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը փորձել է զենքով մուտք գործել ԱԺ, ինչը կանխվել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից:  

ԱԺ աշխատակիցներին աշխատավարձ կտրվի նոր կարգով

Մասնագիտական դիտարկում։ Աշխատակիցներին մոտիվացնելու բազմաթիվ մեթոդներից մեկը հանդիսանում է նյութական խրախուսումը պարգևատրումների միջոցով։ Սակայն, այն չի կարող իրականացնել իր մոտիվացիոն դերը, եթե չհամապատասխանի հետևյալ պահանջներին` Պարգևատրումների հաշվառման և տրամադրման կանոնները պետք է ձևակերպված լինեն հստակ, այնպես որ պարգևատրվող աշխատակիցը հանգիստ կարողանա հասկանա և հաշվառի, թե որ գործողությունները ինչ որակով կատարելու դեպքում է պարգևատրվում։ 2. Պարգևատրման համակարգը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի